Բորիս Սաֆոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Սաֆոնով
օգոստոսի 13 (26), 1915 - մայիսի 30, 1942(1942-05-30)[1][2] (26 տարեկան)
ԾննդավայրQ16023528?, Q23895240?, Պլավսկի շրջան, Ռուսաստան
Մահվան վայրԲարենցի ծով
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԶորատեսակՌուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի ավիացիա
Կոչումփոխգնդապետ
Հրամանատարն էրQ4029807?
Մարտեր/
պատերազմներ
Խորհրդա-ֆիննական պատերազմ, Հայրենական մեծ պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ
ԿրթությունԿաչայի օդաչուների բարձրագույն ավիացիոն դպրոց
Պարգևներ
«Թռիչքային ակնառու ձեռքբերումների համար» խաչ Խորհրդային Միության հերոս Խորհրդային Միության հերոս Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր դրոշի շքանշան

Բորիս Ֆեոկտիստի Սաֆոնով (ռուս.՝ Бори́с Феокти́стович Сафо́нов, օգոստոսի 13 (26), 1915, Q16023528?, Q23895240?, Պլավսկի շրջան, Ռուսաստան - մայիսի 30, 1942(1942-05-30)[1][2], Բարենցի ծով), խորհրդային ռազմական օդաչու, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, Խորհրդային Միության առաջին կրկնակի հերոսը, որին արժանացել է պատերազմի ժամանակ, 1941-1942 թվականների խորհրդային լավագույն օդաչու-ռմբակոծիչը[3]։ ԽՄԿԿ անդամ՝ 1939 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերազանցությամբ ավարտել է յոթնամյա դպրոցը, ապա աշակերտել է Տուլայի երկաթգծի ֆաբրիկագործարանային դպրոցում, 1930 թվականին ընդունվել է կոմերիտության շարքերը, սովորել ճախրասավառնակի դպրոցում։ Այնուհետև լավագույն կուրսանտների հետ ընդունվում է ОСОАВИАХИМ-ի դպրոց, որտեղ նրա հրահանգիչը Վալենտինա Գրիզոդուբովան էր, որը հետագայում դարձավ ԽՍՀՄ հերոս։

1933 թվականի ամռանը, ավիաակումբը հաջողությամբ ավարտելուց հետո, մեկնում է Կաչայի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան օդաչուների ռազմական դպրոցում սովորելու։ Այն ավարտելով 1934 թվականի նոյեմբերին՝ օդաչու էր Բելառուսական ռազմական շրջանի 2-րդ ավիաբրիգադի Ձերժինսկու անվան ավիացիոն էսկադրիլիայի 7-րդ բաժնում։ Երբ հարց է բարձրանում ծառայությունը հեռու տեղում անցկացնելու մասին, նա ցուցակագրվում է դեպի հյուսիս և 1939 թվականի դեկտեմբերի վերջին նորաբաց Հյուսիային նավատորմիղի 15-րդ ավիակործանիչ գնդի 2-րդ ավիաէսկադրիլիայում էր։ Էսկադրիլիան մաս դարձավ նոր ձևավորված Հյուսիսային նավատորմիղի ռազմաօդային ուժերի 72-րդ միացյալ գնդի, որտեղ երիտասարդ լեյտենանտ Սաֆոնովը նշանակվում է 1-ին կործանիչ էսկադրիլիայում օղակի հրամանատար, որի կազմում Ի-15 բիս ինքնաթիռներ էին։

Ավիագունդը, այդ թվում նաև 1-ին էսկադրիլիան, որի կազմում էր Սաֆոնովը, ակտիվ մասնակցություն է ունենում Պետսամոյի ուղղությամբ, անթերի թռիչքների կատարում հակառակորդի վրա Խորհրդա-ֆիննական պատերազմի (1939-1940) ընթացքում։

1941 թվականի ապրիլի 29-ին Գորկիի № 21 գործարանից ստացած Ի-16 կործանիչների հիմքով գունդը վերաձևում է չորս էսկադրիլիայի, որը գլխավորում է ավագ լեյտենանտ Սաֆոնովը։

ԽՍՀՄ նամականիշ (1944)

Հայրենական մեծ պատերազմի սկզբից Սաֆոնովը աչքի է ընկնում լյուֆտվաֆեի դեմ մարտերում։ 1942 թվականին Սաֆոնովը պարգևատրվում է Կարմիր դրոշի երկու շքանշանով (1941 թվականի հուլիսի 14 և նոյեմբերի 8)։ 1941 թվականի սեպտեմբերի 15-ին յոթ կործանիչներ Սաֆոնովի գլխավորությամբ մարտի եմ մտնում հակառակորդի 52 կործանիչների հետ։ Մարտի արդյունքում ոչնչացվում է հակառակորդի 13 ինքնաթիռ, իսկ Սաֆանովի յոթնյակը առանց կորստի վերադառնում է կայան։ Սեպտեմբերի 16-ին արժանանում է ԽՍՀՄ հերոսի կոչման։ Մեկ ամիս անց Հյուսիսային նավատորմիղի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը մայոր Սաֆանովին վստահում է նոր ձևավորված 78-րդ ավիակործանիչ գունդըч զինված բրիտանական Hawker Hurricane ինքնաթիռներով[4]։ 1942 թվականի հունվարի 15-ին Սաֆոնովը երրորդ անգամ է պարգևատրվում Կարմիր դրոշի շքանշանով, իսկ մարտի սկզբին չորս հյուսիսծովային օդաչուներով համագործակցելով «Բենեդիկտ» օպերացիայի շրջանակներում, որի գործողությունները հիմնված էր բրիտանական ավիատեխնիկայի վրա[5], բիտանական առաքելության ղեկավար գեներալ-լեյտենանտ Ֆրենկ Նոել Մեյսոն Մաքֆարլանը նրան պարգևատրում է ավիացիայի բրիտանական բարձրագույն շքանշանով՝ The Distinguished Flying Cross-ով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Указ Президиума Верховного Совета СССР «О награждении Героя Советского Союза подполковника Сафонова Бориса Феоктистовича второй медалью «Золотая звезда» от 14 июня 1942 года // Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик : газета. — 1942. — 30 июня (№ 24 (183)). — С. 1.

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Սաֆոնով» հոդվածին։