Jump to content

Բողոքի ցույցեր Նոր Կալեդոնիայում (2024)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բողոքի ցույցեր Նոր Կալեդոնիայում
Ամսաթիվմայիսի 13, 2024 - ընթացիկ
ՎայրՆոր Կալեդոնիա Նոր Կալեդոնիա
Պատճառ
ՄեթոդԲողոքի ցույցեր, անկարգություններ, հրկիզումներ, թալան
Կարգավիճակընթացիկ
Հակամարտող կողմեր
Թվաքանակ
~9000 Նոր Կալեդոնիական ցուցարարներ և խռովարարներ
3000 զինվորական ոստիկան և անձնակազմ[5]
Կորուստներ
Զոհեր7
Վիրավորներ300+ (այդ թվում՝ 84 ոստիկան)
Ձերբակալվածներ280

Բողոքի ցույցեր Նոր Կալեդոնիայում, բողոքի ցույցեր և անկարգություններ Խաղաղ օվկիանոսում գտնվող Ֆրանսիայի անդրծովյան հատուկ կարգավիճակ ունեցող յուրօրինակ Նոր Կալեդոնիա համայնքում, որը սկսվել է 2024 թվականի մայիսի 13-ին[6]։ Բուռն բողոքի ցույցերը հանգեցրել են վեց հոգու մահվան, իսկ վերջերս էլ արգելվել է «ՏիկՏոկ»-ը և հայտարարվել է արտակարգ դրություն[7][8][9]։

Բռնությունը սկսվել է վիճահարույց քվեարկության բարեփոխումից հետո, որի նպատակն է փոխել առկա սահմանափակումները, որոնք թույլ չեն տալիս բնակչության մեկ հինգերորդին մասնակցել նահանգային ընտրություններին[10]։ Նումեայի համաձայնագրից հետո տեղական ընտրություններում ընտրազանգվածը սահմանափակվեց կղզիների մինչև 1998 թվականի բնակիչներով և նրանց ժառանգներով, ովքեր մշտապես բնակվել են այդ տարածքում առնվազն 10 տարի։ Համակարգը, որը բացառում է Ֆրանսիայի եվրոպական և պոլինեզական մասերից միգրանտներին, ներառյալ նրանց չափահաս երեխաները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2005 թվականին ճանաչվել էր որպես ապագաղութացման գործընթացի մաս՝ հաշվի առնելով, որ դա ժամանակավոր միջոց է[11]։ Վերջին հանրաքվեները մերժում են երկրի անկախությունը 2018, 2020 և 2021 թվականներին։ Առաջին երկուսն ունեցել են մոտ, բայց բացասական արդյունքներ՝ համապատասխանաբար 81% և 86% մասնակցությամբ։ Ավելի ուշ անցկացված հանրաքվեն մերժվեց որպես ոչ լեգիտիմ անկախության ջատագովների և բնիկ բնակչության կողմից, որոնք զանգվածաբար բոյկոտեցին այն, ինչը հանգեցրեց ցածր 44% մասնակցության։ Կառավարության համար այդ հանրաքվեները ցույց են տալիս, որ Նումեայի համաձայնագրի գործընթացն ավարտվել է, որը պահանջում է փոփոխություններ 10-ամյա բնակության պահանջի մեջ։ Անկախության ջատագովները, մերժելով 2021 թվականի հանրաքվեն, Նումեայի համաձայնագրով սահմանված գործընթացը դեռևս շարունակական են համարում։

Ֆրանսիայի կառավարությունը ցանկանում է թույլատրել այն մարդկանց, ովքեր բնակվում են այդ տարածքում ավելի քան 10 տարի, քվեարկելու տեղական ընտրություններում[12]։ Բարեփոխումը, որը թույլ է տալիս ավելի շատ եվրոպական և պոլինեզական ծագում ունեցող մարդկանց քվեարկել, դատապարտվել է անկախության ջատագովների կողմից՝ որպես բնիկ Մելանեզիական Կանաք ժողովրդի քաղաքական ձայնի թուլացում[13]։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կղզի է ժամանում մայիսի 22-ին[14]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Կալեդոնիայի գտնվելու վայրը Օվկիանիայում

Նոր Կալեդոնիան ֆրանսիական անդրծովյան տարածք է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում։ Բնակչությունը կազմում է մոտավորապես 270,000․ բնիկ Կանաք ժողովուրդը կազմում է բնակչության 44%-ը, հիմնականում ֆրանսիացի Կալդոշները՝ 34%-ը, իսկ մյուս էթնիկ փոքրամասնությունները (ներառյալ ուոլիսցիներն ու թաիթցիները) կազմում են մնացած մասը։ Նոր Կալեդոնիան դարձել է Ֆրանսիայի անդրծովյան տարածք 1946 թվականին և ունի ներկայացուցիչներ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներում, մինչդեռ Ֆրանսիայի նախագահը համարվում է տարածքի պետության ղեկավարը։ Ֆրանսիան պահպանում է Նոր Կալեդոնիայի պաշտպանության և ներքին անվտանգության իրավասությունը[15]։

«Սառեցված» ընտրազանգված[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես 1998 թվականի Նումեայի համաձայնագրի մաս, Նոր Կալեդոնիայի բնակչությունը շարունակում էր քվեարկել համապետական ընտրություններում՝ Ֆրանսիայի նախագահի և Ազգային ժողովի համար, բայց մարդկանց թիվը, ովքեր կարող էին քվեարկել նահանգային ընտրություններում և անկախության հանրաքվեներում, սահմանափակ էր։ Այդ, այսպես կոչված, «սառեցված ընտրազանգվածը» բաղկացած է միայն նրանցից, ովքեր արդեն ապրել էին Նոր Կալեդոնիայում 1998 թվականին, ինչպես նաև նրանց երեխաներից, պայմանով, որ նրանք յուրաքանչյուր ընտրությունից առաջ տաս տարի պահպանել են իրենց մշտական ​​բնակության վայրը։ Սա հետագայում ներգաղթյալներին՝ լինի դա եվրոպացի, թե պոլինեզացի, զրկեց ձայնի իրավունքից։ Բացառված ընտրողների թիվը 1999-ի 8000-ից աճել է մինչև 18000-ը 2009-ին և մինչև 42000-ը 2023-ին, այդ ժամանակ հինգ ազգային ընտրողներից գրեթե մեկը զրկված է եղել մարզային ընտրություններին մասնակցելուց (220,000 ազգային ընտրողներից միայն 178,000-ն է իրավաունք ունեցել ընտրելու)[12][16]։

Զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսի 13-ից 18-ն ընկած ժամանակահատվածում սպանվել է վեց մարդ, այդ թվում՝ երկու ժանդարմ։ Եվս 64 ոստիկան վիրավորվել է[7][17]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետրոպոլյան Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսի 15-ին Գաբրիել Ատալը բանակ է մտցնում նավահանգիստներն ու օդանավակայանները պաշտպանելու համար և ի պատասխան արգելք դնում «ՏիկՏոկ»-ի վրա[18], որը ֆրանսիական իշխանությունների խոսքով՝ նախկինում օգտագործվել է անկարգություններ կազմակերպելու համար[8][19]։ Մայիսի 16-ին Էմանուել Մակրոնը արտակարգ դրություն է հայտարարում Նոր Կալեդոնիայում[8][9]։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավստրալիա Ավստրալիա․ Մայիսի 16-ին արտաքին գործերի նախարար Փեննի Վոնգը կոչ է անում հանգստություն պահպանել, բարձրացնում է զգուշության մակարդակը Ավստրալիայի ճանապարհորդական խորհրտատվություններում Նոր Կալեդոնիայի համար և կոչ է անում այդ տարածքում գտնվող ավստրալացի ճանապարհորդներին «զգուշության բարձր աստիճան ցուցաբերել»։ Հանգստության և խաղաղության կոչ է անում նաև ընդդիմության արտաքին գործերի խոսնակ Սայմոն Բիրմինգհեմը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Émeutes en Nouvelle-Calédonie : les inégalités entre les Kanaks et le reste de la population persistent» [Riots in New Caledonia: inequalities between Kanaks and the rest of the population persist]. France Info. 2024 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  2. «Australians barricaded in New Caledonia accommodation as violence spreads, French government hopeful riots are calming». Australian Broadcasting Corporation. 2024 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 18-ին.
  3. https://www.lemonde.fr/en/asia-and-pacific/article/2024/05/17/south-pacific-countries-are-watching-france-and-how-it-handles-new-caledonia-situation_6671759_153.html
  4. «Vanuatu, MSG chief reaffirms support for FLNKS, blames France over unrest». Asia Pacific Report. Auckland University of Technology. 2024 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  5. «REPLAY. Violences en Nouvelle-Calédonie : le bilan humain est passé cinq morts, Gabriel Attal annonce un millier de forces de sécurité supplémentaires en cours de déploiement». Nouvelle-Calédonie la 1ère (ֆրանսերեն). 2024 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 17-ին.
  6. «About New Caledonia». New Zealand Ministry of Foreign Affairs and Trade (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 14-ին.
  7. 7,0 7,1 «En direct, émeutes en Nouvelle-Calédonie : Gérald Darmanin annonce l'arrivée de renforts» [Live, riots in New Caledonia: Gérald Darmanin announces the arrival of reinforcements]. Le Monde.fr (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
  8. 8,0 8,1 8,2 «New Caledonia riots: France declares state of emergency, bans TikTok». South China Morning Post (անգլերեն). 2024 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Australia's fresh travel warning for New Caledonia after state of emergency declared». SBS News. Special Broadcasting Service. 2024 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  10. «New Caledonia: Two dead as riots escalate after French vote». BBC News (բրիտանական անգլերեն). 2024 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  11. «Py c. France - 66289/01». European Court of Human Rights. 2005 թ․ հունիսի 6. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  12. 12,0 12,1 Wéry, Claudine (2005 թ․ հունվարի 20). «Nouvelle-Calédonie : la controverse sur le gel du corps électoral continue» [New Caledonia: the controversy over the freezing of the electorate continues]. Le Monde (ֆրանսերեն). ISSN 1950-6244. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 14-ին.
  13. «New Caledonia announces curfew after riots over voting reforms». Le Monde.fr (անգլերեն). Ֆրանսպրես. 2024 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 14-ին.
  14. «Macron arrives in New Caledonia amid calls for France to withdraw voting changes». The Guardian (բրիտանական անգլերեն). 2024 թ․ մայիսի 22. Վերցված է 2024 թ․ մայիսի 22-ին.
  15. «Explainer: What sparked New Caledonia's deadly civil unrest?». RNZ. 2024 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 17-ին.
  16. «Dégel du corps électoral calédonien : 12 clés pour comprendre le projet de loi constitutionnelle» [Thawing of the New Caledonian electorate: 12 keys to understanding the draft constitutional law]. Nouvelle-Calédonie la 1ère (ֆրանսերեն). France Info. 2024 թ․ մարտի 26. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 14-ին.
  17. «Nouvelle-Calédonie : un nouveau décès porte à six le bilan humain en marge des émeutes». Le Figaro (ֆրանսերեն). 2024 թ․ մայիսի 18. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  18. «Nouvelle-Calédonie : Gabriel Attal annonce le déploiement de l'armée, le réseau social TikTok interdit» [New Caledonia: Gabriel Attal announces the deployment of the army, the social network TikTok banned]. France Bleu (ֆրանսերեն). 2024 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 15-ին.
  19. «'It's a revolution here, using Tiktok' – Pro-independence activist on New Caledonia unrest». Radio New Zealand. 2024 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 17-ին.