Բլեյք Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բլեյք Գրիգորյան
Blake Krikorian
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 8, 1967(1967-08-08)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 3, 2016
Մահվան վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
Ազգությունհայ
ԿրթությունԼոս Անջելեսի համալսարան, (մեխանիկ ճարտարագետ)
Մասնագիտությունճարտարագետ, գործարար և լրագրող
Երեխաներերկու դուստր

Բլեյք Գրիգորյան (անգլ.՝ Blake Krikorian, օգոստոսի 8, 1967(1967-08-08), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - օգոստոսի 3, 2016(2016-08-03)[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հայազգի տեխնոլոգիական ձեռներեց, գործարար Slingbox ընկերության հիմնադիր։ Ադամ Գրիգորյանի ավագ եղբայրն է։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին եղբոր՝ Ջեյսոնի հետ, հիմնադրում է Sling Media ընկերությունը, որի մշակած Slingbox ծառայությունը հաճախորդներին հնարավորություն է տալիս իրենց հեռուստացույցից օնլայն հեռարձակում ապահովել դեպի համակարգիչ կամ մոբայլ սարքեր՝ հատուկ տեխնոլոգիայի օգնությամբ։ Բլեյքը եղել է այդ ընկերության գլխավոր գործադիր տնօրենը[2]։

2007 թվականին արբանյակային հեռուստատեսային EchoStar Communications ընկերությունը գնել է Slingbox-ը 380 մլն ԱՄՆ դոլլարով[3][4]։

2011-2013 թվականներին Բլեյք Գրիգորյանն աշխատում է Amazon-ի տնօրենների խորհրդում՝ թողնելով այդ պաշտոնը միայն այն ժամանակ, երբ Microsoft-ը գնել է նրա id8 Group R2 Studios տնային ավտոմատացման ծառայություն մատուցող ընկերությունը։ Արդյունքում նա դարձել է Microsoft-ի կորպորատիվ փոխնախագահ՝ ինտերակտիվ զվարճանքի բիզնեսի գծով՝ վերահսկելով նաև Xbox-ի թիմը[5] Ամենայն հավանականությամբ, մահը վրա է հասել սերֆինգի ժամանակ սրտի կաթվածից[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.recode.net/2016/8/4/12377596/beloved-silicon-valley-entrepreneur-blake-krikorian-has-died
  2. «Կյանքից հեռացել է Սիլիկոնյան հովտում հայտնի գործարար Բլեյք Գրիգորյանը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
  3. «Blake Krikorian, the founder of Slingbox, has died». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
  4. «Blake G. Krikorian: Executive Profile & Biography - Businessweek». www.bloomberg.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
  5. «Մահացել է ամերիկահայ տեխնոլոգիական ձեռներեց Բլեյք Գրիգորյանը». panorama.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
  6. Cleary, Tom (2016 թ․ օգոստոսի 4). «Blake Krikorian Dead: 5 Fast Facts You Need to Know» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]