Բլանկա Թելեկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բլանկա Թելեկի
գերմ.՝ Blanka von Teleki de Szék
հունգ.՝ Teleki Blanka
Ծնվել էհուլիսի 5, 1806(1806-07-05)[1]
ԾննդավայրՍատուլունգ, Ավստրիական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 23, 1862(1862-10-23)[1][2][3] (56 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն
Ազգությունհունգարացի
ՔաղաքացիությունԱվստրիական կայսրություն
Մասնագիտություննկարչուհի և քանդակագործ
ՄայրCharlotte Gräfin Brunsvik de Korompa?
 Blanka Teleki Վիքիպահեստում

Բլանկա ֆոն Թելեկի դը Սեկ (գերմ.՝ Blanka von Teleki de Szék, հունգ.՝ Teleki Blanka, հուլիսի 5, 1806(1806-07-05)[1], Սատուլունգ, Ավստրիական կայսրություն - հոկտեմբերի 23, 1862(1862-10-23)[1][2][3], Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն), հունգարացի նկարչուհի, քանդակագործ, մանկավարժ և կանանց իրավունքների պաշտպան։ Թելեկի ազնվականական տոհմի ներկայացուցիչ, կոմսուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլանկա ֆոն Թելեկին ծնվել է 1806 թվականի հուլիսի 5-ին Լանգենդորֆ քաղաքում (ներկայում՝ Սատուլունգ, Մարամուրեշ ժուդեց, Ռումինիա)։ Նրա մորաքույրն է եղել կոմսուհի Թերեզա Բրունսվիկը, որը 1828 թվականին հիմնադրել է Հունգարիայում առաջին մանկապարտեզը։ Թելեկի ընտանիքի տոհմական կալվածքը գտնվել է ներկայիս Սատու Մարե ժուդեցի տարածքում։

Բլանկա Թելեկին գեղանկարչություն է սովորել Մյունխենում ու Փարիզում՝ Լեոն Կոնյեի արվեստանոցում, ինչպես նաև նա քանդակագործություն է սովորել Բուդապեշտում՝ Իշտվան Ֆերենցի մոտ։ 1846 թվականին Բլանկա Թելեկին, հրատարակելով իր գաղափարները կանանց կրթության վերաբերյալ, Բուդապեշտում բացում է աղջիկների առաջին դպրոցը՝ մեծ աջակցություն ցուցաբերելով իր մորաքրոջը՝ Թերեզա Բրունսվիկին, ով զբաղվում էր Հունգարիայում նախադպրոցական կրթության զարգացմամբ։ Երկու տարի անց Բլանկա Թելեկին իր աշակերտուհիների հետ ստորագրել է առաջին հանրագիրը, որ կոչ էր անում Հունգարիայում ապահովել կանանց ու տղամարդկանց իրավունքների հավասարություն, կանանց տալ ընտրական իրավունք և բարձրագույն կրթություն ստանալու թույլտվություն։ Բլանկա Թելեկին մասնակցել է 1848 թվականի հեղափոխությանը, ձերբակալվել[4], դատապարտվել ազատազրկման և ուղարկվել բանտ՝ Կլարա Լաեվեյի մոտ (վերջինս բանտից ազատվել է 1856 թվականին)[5]։

Ազատազրկության տարիներին Բլակա Թելեկին ստեղծել է ոչ մեծ քանդակներ (այդ թվում՝ ինքնաքանդակներ), որոնցից մեկն իբր թե հաջողվել է ուղարկել Ֆրանսիա՝ Ժյուլ Միշլեին։ 1857 թվականին Բլանկա Թելեկին ազատվել է բանտից և մեկնել Փարիզ։ Այնտեղ էլ նա մահացել է 1862 թվականի հոկտեմբերի 23-ին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 Wurzbach D. C. v. Teleki von Szék, Blanca Gräfin (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 43. — S. 240.
  4. Francisca de Haan, Krasimira Daskalova & Anna Loutfi: Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Easterna and South Eastern Europe, 19th and 20th centuries, Budapest 2006, S. 218.
  5. Helmut Rumpler, Peter Urbanitsch: Die Habsburgermonarchie 1848-1918: Politische Öffentlichkeit und Zivilgesellschaft. Vereine, Parteien und Interessenverbände als Träger der politischen Partizipation, Wien 2006, ISBN 9783700135401. S.1362.
  6. Francisca de Haan, Krasimira Daskalova & Anna Loutfi: Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Easterna and South Eastern Europe, 19th and 20th centuries, Budapest 2006, S. 219.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Francisca de Haan, Krasimira Daskalova & Anna Loutfi: Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Easterna and South Eastern Europe, 19th and 20th centuries, Budapest 2006, ISBN 9789637326394.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլանկա Թելեկի» հոդվածին։