Բիսմարկի արշիպելագ
Բիսմարկի արշիպելագ (անգլ.՝ Bismarck Archipelago) (նախկինում` Նոր Բրիտանիա), Մելանեզիայի կղզեխմբերից մեկը Խաղաղ օվկիանոսում, գտնվում է Նոր Գվինեայից հյուսիս-արևելք: Պապուա-Նոր Գվինեա պետության մաս: Մակերեսը մոտ 49 700 կմ²: Բնակչությունը` 472 000 մարդ (2000):
Բովանդակություն |
Աշխարհագրությունը[խմբագրել]
Կազմված ե երկու մեծ կղզինեից (Նոր Բրիտանիա և Նոր Իռլանդիա), Ծովակալության կղզիներից և այլ, ավելի փոքր կղզիներից:
Խոշոր կղզիները լեռնոտ են (Նոր Բրիտանիա կղզու վրա առավելագույն բարձրությունը մոտ 2300 մ), փոքրերը` հրաբխային և մարջանային են, կան գործող հրաբուխներ: Կղզիները ծածկված են խոնավ-արևադարձային անտառներով:
Պատմությունը[խմբագրել]
Հայտնաբերվել են 1616 թվականին հոլանդացի Վ. Սխաուտենի և Յ. Լեմերի կողմից, 1884 թվականին դարձել են գերմանական գաղութ և անվանվել են Օտտո ֆոն Բիսմարկի պատվին:
1943 թվականին, համաձայն ճապոնական հրամանատարության «Z» պլանի, այստեղով անցնում էր պաշտպանության գիծը:
Բնակչությունը[խմբագրել]
Էթնիկական կազմը` մելանեզիացիներ և պապուասներ: Նշանակալի բնակավայրերը և նավահանգիստներն են` Ռաբաուլ (Նոր Բրիտանիա կղզի), Կավիենգ (Նոր Իռլանդիա կղզի), Լորենգաու (Ծովակալության կղզիներ):
Տնտեսությունը[խմբագրել]
Աճեցվում է կոկոս, բանան, շաքարեղեգ, ծխախոտ, բամբակ: Ձկնորսություն և մարգարիտների որս: