Բերլի հաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Burghley House
Երկիր`Միացյալ ԹագավորությունՄեծ Բրիտանիա
Ճարտարապետական ոճ`Elizabethan architecture?
Քարտեզ
Քարտեզ

Բերլի հաուս (Burghley HouseԱնգլիայի ամենավիթխարի աթոռանիստը, որը պահպանվել է Եղիսաբեթ 1-ին թագուհու ժամանակաշրջանից և արտացոլում է այդ դարաշրջանի ճարտարապետական ճաշակը։ Տեղակայված է Լինկոլնշիրի և Քեմբրիջշիրի սահմանին, Ստամֆորդի ծայրամասում, Պիտերբորդոյից հյուսիս-արևելք[1]։

Բերլի հաուսը կառուցվել է 1555-1587-ական թվականներին, բարոն Բերլիի համար, որի տիտղոսը կրում էր թագուհու առաջին նախարարը՝ Ուիլյամ Սեսիլը (1520-1598-ական թվականներ)։ Մինչև օրս այդ տարածքը պատկանում է նրա ժառանգներին, ովքեր ի սկզբանե կրում էին կոմսի տիտղոս, այնուհետև մարքիզ Էքսետերների տիտղոս[2]։

Ճարտարապետական առումով պալատը սահմաններ է նշում ուշ գոթական և ռենեսանսի միջև։ Այն շատ ընդհանրություններ ունի ֆրանսիական վերածննդի հուշարձանների հետ, հատկապես Շամբոր դղյակի, որն էլ ամենայն հավանականությամբ հանդիսացել է պալատի նախատիպը։ Բերլի հաուսի ինտերիերը ձևավորվել է Ռիչմոնդյան պալատի օրինակով, որը ներկայումս գոյություն չունի[3][4]։

18-րդ դարում Լանսելոտ Բրաունը այգի է տնկել Բերլի հաուսի շուրջը։ Էքսետերի 6-րդ մարկիզ Դևիդ Սեսիլը, լինելով ձիերի եռամարտի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 1961 թվականին սկիզբ է դրել այստեղ այդ սպորտաձևի մրցումների անցկացմանը, որը համարվում է աշխարհի ամենահեղինակավոր սպորտաձևերից մեկը[4]։

Բերլի հաուսը և նրա ինտերիերը կարելի է տեսնել «Դա Վինչիի ծածկագիրը» (2006), «Հպարտություն և նախապաշարմունք» (2006), «Ոսկեդար» (2007): Ութ մասնավոր կալվածքների հետ այն ընդգրկված է «Անգլիայի տուն-գանձարանների» ցանկում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Burghley or Burleigh». Collins Dictionary. n.d. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
  2. Turner, Roger (1999). Capability Brown and the Eighteenth Century English Landscape (2nd ed.). Chichester: Phillimore. էջեր 110–112.
  3. Alford, Stephen (2008). Burghley: William Cecil at the Court of Elizabeth I.
  4. 4,0 4,1 Leatham, Lady Victoria (1992). Burghley:The life of a great house. Herbert Press Ltd. ISBN 978-1-871569-47-6.
  5. «Charity commission summary for charity 258489 Burghley House Preservation Trust Limited». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերլի հաուս» հոդվածին։