Բերենիկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերենիկե (այլ կիրառումներ)


Բերենիկե
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ջղախոտազգիներ (Plantaginaceae)
Տրիբա Veroniceae
Ցեղ Բերենիկե (Veronica)
L., 1753

Բերենիկե,Գետնի կաղնվո (լատին․՝ Veronica), ջղախոտազգիների ընտանիքի միամյա, բազմամյա խոտաբույսերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 300, ՀՀ-ում՝ 35 տեսակ։ Առավել տարածված են բերենիկե դաշտային (V. arvensis), բերենիկե բոգանման (V. gentianoides), բերենիկե բազմաբաժան (V.multifida), բերենիկե արևելյան (V.orientalis) և այլ տեսակները։

Տարածումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է խոնավ վայրերում, գետափերին, այգիներում, ցանքերում, մարգագետիններում, չոր, քարքարոտ լանջերին և այլուր։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը պարզ կամ ճյուղավորվող է, կանգուն կամ գետնատարած, բարձրությունը՝ 5-150 սմ։ Տերևները հակադիր են, ամբողջական կամ հատված։ Տերևածոցային ծաղիկները մեկական են, գագաթնայինները՝ ողկույզներով։ Ծաղկապսակը սպիտակ է, երկնագույն, կապույտ։ Ծաղկում է ապրիլ-հուլիսին։ Պտուղը տուփիկ է, սերմերը՝ մանր։ Բերենիկեի տեսակներից շատերը դեղաբույսեր են, պարունակում են գլիկոզիդներ, սապոնիններ, աղաղանյութեր, եթերայուղեր և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ, միզամուղ, արյունահոսությունը դադարեցնող միջոց։ Մեղրատու է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բերենիկե». Germplasm Resources Information Network (GRIN).
  • Veronica L.: տեղեկություններ IPNI կայում (անգլ.)(Ստուգված է 8 փետրվարի 2010)
  • Вероника в народной медицине (Ստուգված է 7 փետրվարի 2010)
  • Лекарственные растения Дальнего Востока (Ստուգված է 4 փետրվարի 2010)
  • Вероника Արխիվացված 2010-01-13 Wayback Machine // agbina.com (Ստուգված է 5 փետրվարի 2010)
  • Вероника // Энциклопедия декоративных садовых растений (Ստուգված է 4 փետրվարի 2010)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 421