Բերգենի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերգենի թանգարան
Изображение логотипа
Տեսակհամալսարանական թանգարան, բնագիտական թանգարան, թանգարան և բուսաբանական այգի
Երկիր Նորվեգիա
ՏեղագրությունԲերգեն
Կազմված էUniversity Museum of Bergen, Department of Natural History?, Bergen Arboretum and Botanical Garden, Milde?, Bergen Museum Garden? և University Museum of Bergen, Department of Cultural History?
Մասն էԲերգենի համալսարան
Հիմնադրվել է1825
Կայքuib.no/universitetsmuseet(նորվ.) և uib.no/en/universitymuseum(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Բերգենի թանգարան (ամբողջական անվանումը՝ Բերգենի համալսարանի թանգարան, նորվ.՝ Universitetsmuseet i Bergen), համալսարանական թանգարան Բերգենում, Նորվեգիա։ Հիմնադրվել է 1825 թվականին նպատակ ունենալով մշակույթի և բնական պատմության բնագավառում ստեղծել խոշոր հավաքածուներ։ Թանգարանը դարձավ քաղաքի ակադեմիական գործունեության հենքը, ավանդույթ, որը շարունակվեց, երբ թանգարանը դարձավ Բերգենի համալսարանի մի մասը։

Բերգենի համալսարանական թանգարանը բաժանված է երկու բաժինների՝ բնական պատմության և մշակութային պատմության հավաքածուներ և հանրային իրազեկում ու ցուցահանդեսներ։ Այն հանդիսանում է նաև թանգարանի այգու խնամակալը (նախկինում՝ բուսաբանական այգի)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերգենի համալսարանական թանգարանը հիմնադրվել է 1825 թվականին Ստորտինգի նախագահ Վիլհելմ Ֆրիմեն Կորեն Քրիստիի կողմից։ Գործունեության առաջին տարիներին թանգարանն ուներ բազմաթիվ արվեստի հավաքածուներ, այդ թվում նկարիչ Յուհան Քրիստիան Կլաուսեն Դալի մի շարք աշխատանքներ, մշակութային նմուշներ և արհեստագործական իրեր[1]։ 1931 թվականին թանգարանը Seminarium Fredericianum շենքից տեղափոխվել է Բերգենի մայր տաճարի դպրոցի (katedralskole) մոտ գտնվող Lille Lungegårdsvann նոր շենք։ Սա Նորվեգիայում թանգարանի համար նվիրաբերված առաջին շենքն էր[1]։ Ներկայիս Թանգարանի բնագիտական շենքը նախագծել է Յուհան Հենրիկ Նեբելոնգը։ Շենքի կառուցումն ավարտվել է 1865 թվականին։ Բերգենի թանգարանը տեղափոխվել է այստեղ 1866 թվականի ընթացքում։ Շենքի թևային հատվածներն ավելացվել են 1898 թվականին, բուսաբանական այգին ձևավորվել է 1897-1899 թվականներին։ Մշակութային պատմության բաժինը իր սեփական շենքն ունեցել է 1927 թվականին։ Թանգարանի ընդլայնվող հետազոտական գործունեությունը XIX դարի վերջում ուղղակիորեն հանգեցրեց 1948 թվականին Բերգենի համալսարանի հիմնադրմանը։ Այսօր թանգարանը փակվել է, քանի որ Նորվեգիայի իշխանությունները չեն կարողանում ավարտել թանգարանի վերանորոգման աշխատանքները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hartvedt, Gunnar Hagen (1994). Bergen Byleksikon. Oslo: Kunnskapsforlaget. էջ 105. ISBN 82-573-0485-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերգենի թանգարան» հոդվածին։