Բեչարոֆի լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեչարոֆի լիճ
Տեսակլիճ
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքԱլյասկա
Երկարություն60 կմ
Լայնություն24 կմ
ԲԾՄ4 մետր
Խորություն180 մետր
Մակերես1170 կմ²
Ավազանի երկիր ԱՄՆ
Լճից հոսող գետEgegik River?
Քարտեզ
Քարտեզ

Բեչարոֆի լիճ (անգլ.՝ Becharof Lake, ռուսական գրականության մեջ գործածվում է Բոչարովի լիճ (ռուս.՝ Озеро Бочарова) անվանաձևը), լիճ ԱՄՆԱլյասկա նահանգի հյուսիսարևմտյան մասում, Էգիջիք քաղաքից 37 կիլոմետր դեպի հարավ-արևելք։ Ալյասկա թերակղզում մեծությամբ երկրորդն է[1] (զիջում է միայն Իլյամնային), Միացյալ Նահանգներում՝ տասնչորսերորդը[2] (ջրի ծավալով՝ ութերորդը)։

Լիճն ունի 56 կիլոմետր երկարություն, 24 կիլոմետր լայնություն (համապատասխանաբար՝ 35 և 15 մղոն[1]): Հայելու մակերեսը շուրջ 1165 կմ² է (450 քառակուսի մղոն[3]): Լիճն են թափվում մի շարք գետեր, որոնցից ամենաերկարն ու ջրառատը Քեջուլիքն է[3]։

Դմիտրի Բոչարովը արշվախմբի կազմում 1791 թվականին հետազոտել է Ալյասկա թերակղզու հյուսիսային ափի 500 կիլոմետրանոց մի հատված, Էգիջիք գետով բարձրացել վեր, հայտնաբերել լիճը, որը հետագայում կոչվել է նրա անունով։ 1791 թվականի ամռանը նա ուսումնասիրել է լճի ծայր արևելյան հատվածը, գտել այնտեղից նավերը Խաղաղ օվկիանոսի հյուսիսային ափ քարշակով տեղափոխելու ուղին, վերադարձել Քոդիաք և իր հայտնագործությունների մասին զեկուցել արշավախմբի ղեկավար Բարանովին[4][5]։

1980 թվականից լիճը համարվում է Բեչարոֆի ազգային պարկի «սիրտը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Alaska Peninsula and Becharof, National Wildlife Refuges. — U.S. Fish & Wildlife Service, 2003. — 36 с.
  2. Министерство внутренних дел США, Национальный атлас США..
  3. 3,0 3,1 W. R. Smith, A. A. Baker The Cold Bay - Chignik district(անգլ.) // Mineral resources of Alaska. — 1922. — С. 155-156.
  4. Black, Lydia T. (2004). Russians in Alaska: 1732–1867. University of Alaska Press. էջ 113. ISBN 1889963054.
  5. Chevigny, Hector (1942). Lord of Alaska – The Story of Baranov and the Russian Adventure. Portland OR: Binfords & Mort. էջ 46. ASIN B00EYBFJG6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեչարոֆի լիճ» հոդվածին։