Բենուա Կոստիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենուա Կոստիլ
ֆր.՝ Benoît Costil
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 3, 1987(1987-07-03)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Կան
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Բենուա Կոստիլ (ֆր.՝ Benoît Costil, հուլիսի 3, 1987(1987-07-03)[1], Կան), ֆրանսիացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հանդես է գալիս ֆրանսիական «Ռենն»-ում և Ֆրանսիայի հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կան»[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստիլը իր կարիերան սկսել է «Կան»-ի կազմում։ Թիմի կազմում Լիգա 1-ում հանդես գալու ընթացքում մասնակցել է 10 հանդիպման։

«Վան»[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Կոստիլն վարձավճարով տեղափոխվել է Լիգա 2-ում հանդես եկող «Վան»։

«Սեդան»[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հունիսի 17-ին Բենուան տեղափոխվել է «Սեդան»։ Նա թիմի հետ կնքել է 2-ամյա պայմանագիր[2]։ Երկու տարվա ընթացքում Բենուան մասնակցել է 76 հանդիպման, իսկ 2010/2011 մրցաշրջանում ճանաչվել է Լիգա 2-ի լավագույն դարպասապահ։

«Ռենն»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սեդան»-ի հետ պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո՝ 2011 թվականի հունիսի 14-ին Կոստիլն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Լիգա 1-ում հանդես եկող «Ռենն»։ Նա թիմի հետ կնքել է 3-ամյա պայմանագիր։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Կոստիլը Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Տուլոնեում անցկացվող առաջնությանը[3]։

Իր դեբյուտն ազգային հավաքականի կազմում Կոստիլը նշել է 2014 թվականի նոյեմբերի 8-ին՝ Ալբանիայի հավաքականի դեմ խաղում։ Նա մասնակցել է նաև Շվեդիայի հավաքականի դեմ խաղին։

2016 թվականին Դիդիե Դեշամը Կոստիլին ընդգրկել է Եվրո 2016-ին մասնակցող թիմի կազմում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի մասնակից - 2013

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  2. «Benoit Costil s'engage pour 2 ans». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
  3. Benoît Costil au tournoi de Toulon

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենուա Կոստիլ» հոդվածին։