Բաց դաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաց դաշտ, հողի չպաշտպանված (բաց) մակերես, որտեղ մշակվում են բանջարեղենային կամ գեղազարդիչ բույսեր։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1–5 °C միջին օրական ջերմաստիճանի ժամանակ, հողի հասունացմանը զուգընթաց, վաղ գարնանը (որոշ դեպքերում նաև աշնանը) Բաց դաշտում ցանում են ցրտադիմացկուն բանջարեղենային՝ կաղամբազգի, նեխուրազգի ընտանիքների բույսեր, ինչպես նաև ճակնդեղի, սալաթի, սպանախի, ոլոռի սերմեր։ Դդմազգիների, մորմազգիների ընտանիքի ջերմասեր մշակաբույսերի, ինչպես նաև լոբու և եգիպտացորենի սերմերը ցանում են 10–15 °C միջին օրական ջերմաստիճանի դեպքում։ Բաց դաշտն անմիջականորեն կապված է պաշտպանված գրունտի հետ, որտեղ աճեցնում են բույսերի սածիլներ։ Բաց դաշտում ցրտադիմացկուն բույսերի սածիլներն աճեցնում են 5–10 °C, ջերմասեր բույսերինը՝ 15 °C միջին օրական ջերմաստիճանների պայմաններում, սակայն գարնանային ցրտահարությունների ավարտից հետո։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։