Ջերմասեր բույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջերմասեր բույսեր, բույսեր, որոնք իրենց կենսունակությունը կորցնում կամ ոչնչանում են ցածր դրական ջերմաստիճանների (+6 °C ցածր ) պայմաններում։ Դրանք հիմնականում արևադարձային և մերձարևադարձային բույսեր են, ինչպես օրինակ՝ նարինջը, մանդարինը, կիտրոնը, նռնենին են։

Ջերմասեր բույսերի խմբին են պատկանում նաև ձմերուկը, սեխը, բամբակենին են։ Ցածր դրական ջերմաստիճանի բացասական ներգործությունը ջերմասեր բույսերի վրա կախված է միջավայրի էկոլոգիական պայմաններից՝ օդի հարաբերական խոնավությունից, լուսավորությունից, բույսի տեսակից և տարիքից։ Ցածր դրական ջերմաստիճանից ջերմասեր բույսերի նյութափոխանակության պրոցեսները խանգարվում են անվերադարձորեն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։