Բարդուղիմեոս Քուբինսի 500 գլխարկները (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարդուղիմեոս Քուբինսի 500 գլխարկները
անգլ.՝ The 500 Hats of Bartholomew Cubbins
Տեսակգրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն
Ժանրմանկական գրականություն և գրական անհեթեթություն
ՀեղինակԹեոդոր Սուս Գեյսել
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ԿերպարներBartholomew Cubbins?
ՆկարազարդողԹեոդոր Սուս Գեյսել
ՀրատարակչությունVanguard Press?
Հրատարակվել էսեպտեմբերի 1, 1938
ՆախորդAnd to Think That I Saw It on Mulberry Street?
ՀաջորդThe King's Stilts?

Բարդուղիմեոս Քաբինսի 500 գլխարկները (անգլ.՝ The 500 Hats of Bartholomew Cubbins), մանկական գիրք, որը գրել և նկարազարդել է Թեոդոր Գեյսելը, Դոկտոր Սուս գրչանունով և հրատարակվել է Vanguard Press հրատարակչության կողմից 1938 թվականին։ Ի տարբերություն Գեյսելի գրքերի մեծամասնության, այն արձակ է, այլ ոչ թե հանգավոր և չափածո։ Գեյսելը, ով գլխարկների հավաքորդ էր, պատմության գաղափարը հղացել է Նյու Յորքից Նյու Անգլիա գնացքում ճամփորդելիս, երբ նստած էր գլխարկով մի գործարարի հետևում. ուղևորն այնքան պաշտոնական ու ձևական էր, որ Գեյսելը պարապությունից մտածեց, թե ինչ կլինի, եթե վերցնի տղամարդու գլխարկը և այն պատուհանից դուրս նետի։ Գեյսելը եզրակացրեց, որ տղամարդն այնքան «խիստ» էր, որ պարզապես նորը կաճեցնի[1]։

Բարդուղիմեոսի և Դերվին թագավորի կերպարները վերամարմնավորվել են մեկ տասնամյակ անց Դոկտոր Սուսի Բարդուղիմեոս և Օոբլեք գրքում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում ֆեոդալական ժամանակներում, Դիդդի թագավորությունում։ Մի երիտասարդ գյուղացի՝ Բարդուղիմեոս Քաբինսը, ապրում է թագավորության ծայրամասում իր ընտանիքի հետ։ Նա կրում է հասարակ կարմիր գլխարկ՝ մեկ սպիտակ փետուրով, որը փոխանցվել է ընտանիքին սերունդների ընթացքում։ Մի օր Բարդուղիմեոսին ուղարկում են քաղաք` հատապտուղներ վաճառելու, երբ նա հանդիպում է ձիով փողոցն անցնող Դերվին թագավորին։ Ըստ օրենքի՝ ենթադրվում է, որ մարդը պետք է հանի իր գլխարկը, երբ թագավորն անցնի կողքով, բայց Բարդուղիմեոսը, ըստ երևույթին, չի հետևում կանոններին, չնայած ձեռքին գլխարկ ունի, և նրան հրամայվում է հանել գլխարկը։ Բարդուղիմեոսն այդպես է վարվում, բայց խորհրդավոր կերպով հայտնվում է մեկ այլ գլխարկ. երբ նա փորձում է հեռացնել այս մեկը, հայտնվում է մեկ ուրիշը։ Անհայտ պատճառներով, երբ Բարդուղիմեոսը հանում է մի գլխարկ, ամեն անգամ նրա գլխին հայտնվում է մեկ ուրիշը։

Երիտասարդ տղային տանում են ամրոց, որտեղ բազմաթիվ մարդիկ փորձում են գլխարկը հանել Բարդուղիմեոսի գլխից, բայց բոլոր փորձերն ավարտվում են անհաջողությամբ։ Թագավորական գլխարկագործը սարսափահար փախչում է, թագավորի երիտասարդ եղբորորդին չի կարողանում նետերով պոկել գլխարկները, մեծ աղեղնավորը նույնպես ձախողվում է իր երկար աղեղով, և Կախարդը փորձում է անիծել գլխարկը, բայց պնդում է, որ իրենց կախարդանքը կաշխատի միայն «Տասը կարճ տարիներ». Թագավորը, վրդովված բոլոր փորձերից, ուղարկում է Բարդուղիմեոսին մահապատժի ենթարկելու, բայց ևս մեկ անգամ օրենքները խանգարում են, քանի որ մարդը չի կարող մահապատժի ենթարկվել Դահիճի կողմից՝ գլխարկը գլխին։

Թագավորի զարմիկը որպես պատիժ առաջարկում է Բարդուղիմեոսին նետել ամենաբարձր աշտարակից։ Թագավորը, թեև մասամբ վրդովված է այդ գաղափարից, համաձայնում է։ Բարդուղիմեոսը սկսում է արագ հրել գլխարկները, աշտարակ բարձրանալու ընթացքում։ Գլխարկների առաջանալը շարունակվում է, և դրանք սկսում են առաջանալ ավելի ու ավելլի շքեղ և գեղեցիկ մեջ 451-րդ գլխարկը։ 451-րդ գլխարկն ունի երկու փետուր, մինչդեռ 452-րդ գլխարկը երեք փետուր ունի, իսկ 453-րդ գլխարկը երեք փետուր և փոքրիկ գոհար և այլն։ Վերջիվերջո, 500-րդ գլխարկն առաջանում է որպես ամենամեծը, որը պատված է հսկայական գոհարներով, հազվագյուտ թռչունների փետուրներով և ոսկեզօծ է, թեև Բարդուղիմեոսը, թվում է, անտեղյակ է այդ փաստին։

Թագավորը ապշած է 500-րդ գլխարկի գեղեցկությունից, բայց եղբորորդին այն տեսնելով` ավելի է բորբոքվում, քան նախկինում։ Նա փորձում է Բարդուղիմեոսին հրել աշտարակից՝ հակառակ թագավորի ցանկությանը։ Բայց թագավորը փրկում է Բարդուղիմեոսի կյանքը և ծեծելով պատժում եղբորորդուն։ Դերվին թագավորը հետաձգում է վճիռը` Բարդուղիմեոսից խնդրելով բոլոր 500 գլխարկները՝ 500 ոսկե մետաղադրամի դիմաց։ Բարդուղիմեոսը համաձայնում է և ուղարկվում տուն՝ ստանալով իր հսկայական պարգևը, մինչդեռ թագավորը բոլոր գլխարկները պահում է հսկայական սնդուկի մեջ՝ տարիներ շարունակ հիանալու համար։

Պատմությունն ավարտվում է նրանով, որ պատմողը խոստովանում է, որ ոչ ոք չգիտի կամ երբևէ չի իմացել, թե ինչն է այս տարօրինակ իրադարձության պատճառը, բայց ավելի քան հավանական է, որ այն երբեք չի կրկնվի։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից։ The New York Times թերթի գրախոսը գիրքն անվանել է «հիասքանչ ծաղրածություն, որը պահում է անսպասելիությունը և զարմանքը մինչև վերջ»[2]։ Booklist-ը, որը քննադատել էր Գեյսելի նախորդ` «Եվ կարծել, որ ես տեսա այն Մալբերի փողոցում» գիրքը, որը պարունակում էր մեծաքանակ նյութ միայն մեկ կոմիքսի համար, գովաբանել է «500 գլխարկը» որպես «նոր գաղափար, որը վերածվել է ամբողջական հեքիաթի, ոչ այնքան երկար, ոչ շատ կարճ, այլ իսկը չափին։ Կիրակնօրյա հավելվածների և Գրիմ եղբայրների արանքում ինչ-որ տեղ, դոկտոր Սուսը պատրաստել է պատկերագիրք, որը համատեղում է երկուսի առանձնահատկությունները»[2]։

Ալեքսանդր Լեյնգը, ով աշխատել էր Գեյզելի հետ Dartmouth Jack-O-Lantern հումորային ամսագրի վրա, Dartmouth Alumni Magazine-ում գրքի իր գրախոսության մեջ գրել է. «Նրա մի քանի այլ զբաղմունքները, որքան էլ որ խելահեղորեն հետաքրքրաշարժ են, կարող են լինել միայն նախերգանքը նրա իրական կոչման բացահայտման համար։ Այն, որ նա հազվագյուտ և խելահեղ հանճար է, հայտնի է եղել նրա վաղ ուսանողական դժվարությունների շրջանից։ Այժմ պարզ է դառնում, որ իրենն է երեխաների կողմից սիրված տրամաբանական, երջանիկ խելահեղությունը։ Ես չեմ տեսնում, թե ինչն է խանգարում նրան դառնալ մեր ժամանակների Գրիմը»[2]։

Ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրապարակումից շատ չանցած պատմությունը հարմարեցվեց RCA Victor-ի թողարկած ալբոմի համար (Y-339): Փոլ Վինգի պատմած ձայնային ադապտացիան ուներ 13 րոպե 37 վայրկյան։ Ադապտացիան ներառում էր երաժշտությունը և ձայնային էֆեկտները երկու 10 դյույմ 78 պտույտ/րոպե ձայնապնակների վրա՝ կրկնակի շապիկով[3]։
  • Գեյսելը գրել է 1943 թվականին «Puppetoon» համանուն ֆիլմի սցենարը Paramount Pictures-ի համար, որի պրոդյուսերը Ջորջ Փալն է[4][5]։ Այն նաև ստացել է «Օսկար» մրցանակ՝ լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար անվանակարգում[6]։ Ի տարբերություն գրքի նկարազարդումների, որոնցում Քաբինսի գլխարկները բոլորը նույնն էին, ֆիլմի գլխարկները տարբեր տեսակի էին։
  • Մինեսոտայի Մանկական թատերական ընկերությունը 1979-1980 թվականների սեզոնում բեմի համար թողարկել է «Բարդուղիմեոս Քաբինսի 500 գլխարկները» տարբերակը և ասում է, որ սա դոկտոր Սուսի ստեղծագործության առաջին թատերական ադապտացիան է[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Washington Post: "Dr. Seuss" 1979
  2. 2,0 2,1 2,2 Morgan & Morgan, p. 89
  3. Rate Your Music: "500 Hats of Bartholomew Cubbins" album
  4. Lenburg, Jeff (1999). The Encyclopedia of Animated Cartoons. Checkmark Books. էջեր 85–86. ISBN 0-8160-3831-7. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  5. DataBase, The Big Cartoon. «The 500 Hats Of Bartholemew Cubbins (Paramount Pictures)». Big Cartoon DataBase (BCDB) (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 11-ին.
  6. «The 16th Academy Awards (1944) Nominees and Winners». Oscars.org (Academy of Motion Picture Arts and Sciences). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 4-ին.
  7. Children's Theatre Company and the Seuss Connection

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]