Բանվոր և կոլտնտեսական (արձան, Երևան)
Բանվոր և կոլտնտեսական | |
---|---|
Բանվոր և կոլտնտեսական արձանը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Մոսկովյան պուրակ |
Քանդակագործ(ներ) | Երվանդ Քոչար |
Նյութ | բրոնզ |
Շինարարության ավարտ | 1956 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Բանվոր և կոլտնտեսական, նաև Ձոն միաբանության, արձան Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Մոսկովյան պուրակում։ Հեղինակը քանդակագործ Երվանդ Քոչարն է[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկի՝ արձանը ստեղծվել է 1956 թ., իսկ համաձայն Երվանդ Քոչարի թանգարանի տվյալների՝ 1951-1952 թթ։
Արձանը ի սկզբանե նախատեսված է եղել Հայաստանի ազգային գրապալատի բակային տարածքում տեղադրելու համար։ Տարիներ շարունակ տեղադրված լինելով գրապալատի շենքի հետևի բակում՝ ջրավազանի մեջ՝ այն աննկատ է մնացել և մոռացվել։
Ժամանակի ընթացքում արձանի կոմպոզիցիոն ամբողջականությունը խաթարվել է, բաղկացուցիչ տարր համարվող որոշ դետալներ, մասնավորապես արձանի կերպարների ձեռքերում եղած երկու սկուտեղները, որոնց միջով ջուրը բարձրանում ու թափվում էր ջրավազանի մեջ, վերացել են[2]։
Ներկայիս կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ գրապալատին հարող տարածքի մի մասը մասնավորեցվեց և բակային տարածքը արգելափակվեց, բարձրացվեց արձանը տեղափոխելու հարցը։
Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Լալա Քոչարը դիմեց գրապալատի տնօրինությանը՝ արձանը թանգարանի բակ տեղափոխելու խնդրանքով, սակայն այն այդպես էլ չտեղափոխվեց։
2017 թ. մարտի 14-ին Մշակույթի նախարարությունը հայտարարեց, որ Երվանդ Քոչարի Բանվոր և կոլտնտեսական արձանը Երևանի գրապալատի հետնաբակից տեղափոխվելու է Գևորգ Քոչարի փողոց՝ Դրամատիկական թատրոնին կից Մոսկովյան պուրակ[3]։ Նախքան տեղափոխումը կատարվել են արձանի հիմքի ամրապկայման աշխատանքներ, վերանորոգվել են վնասված հատվածները, տեղադրվել է բազալտե նոր պատվանդան[4]։
Հատկանշական է, որ Երվանդ Քոչարի ժառանգները՝ Ռուբեն և Հայկազ Քոչարը հրավիրված չեն եղել արձանի տեղափոխման շուրջ քննարկմանը, մինչդեռ Հայաստանի «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքի համաձայն՝ ստեղծագործության ժառանգները պետք է նախօրոք տեղեկացվեն արձանի վերանորոգման և տեղափոխության մասին։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մոսկովյան պուրակ (Երևան)
- Նարդի խաղացողը (քանդակ, Երևան)
- Ամրագրիր քո ապագան (քանդակ)
- Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության հուշարձանների տեղեկատվական շտեմարան(չաշխատող հղում)
- ↑ «Երևան» ծրագիր՝ 16.03.2017
- ↑ «Կառավարության որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Երվանդ Քոչարի հեղինակած «Ձոն միաբանության» բրոնզաձույլ արձանը կտեղափոխվի
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/67.1 |