Բանբեր Մատենադարանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանբեր Մատենադարանի

«Բանբեր Մատենադարանի», հայագիտական աշխատությունների ժողովածու։

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հրատարակություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսնում 1941 թվականից (1941 և 1950 թվականներին՝ «Գիտական նյութերի ժողովածու», 1956 թվականից՝ «Բանբեր Մատենադարանի» մինչ օրս՝ 20 հատոր) Երևանում։

Խմբագիրներ՝ Գևորգ Աբով, Լևոն Խաչիկյան, Սեն Արևշատյան, Հրաչյա Թամրազյան (2008-2016), Վահան Տեր-Ղևոնդյան (2016 թվականից)։

Հրատարակում է ուսումնասիրություններ հասարակական և բնական գիտությունների, հայ փիլիսոփայական մտքի, գրականության և արվեստի վերաբերյալ, բնագրեր՝ ձեռագիր մատյաններից և վավերագրերից, մատենագիտական և ձեռագրագիտական հաղորդումներ, գրախոսություններ՝ հայերեն և ռուսերեն (ֆրանսերեն և ռուսերեն ամփոփումներով)։

Տպագրվում են նաև սփյուռքահայ հայագետների ու օտարազգի գիտնականների հոդվածներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։