Բակխարիս կարապատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բակխարիս կարապատերև
Բակխարիս կարապատերև
Բակխարիս կարապատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Տրիբա Astereae
Ենթատրիբա Baccharidinae
Ցեղ Բակխարիս (Baccharis)
Տեսակ Բակխարիս կարապատերև (B. halimifolia)
Միջազգային անվանում
Baccharis halimifolia
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Բակխարիս կարապատերև (լատին․՝  B. halimifolia Լ․), աստղածաղկազգիների ընտանիքի, բակխարիս ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է՝ մինչև 4 մ բարձրությամբ։ Տերևները կարճ կոթունավոր են, հակառակ ձվաձևից մինչև երկարավուն ձև ունեն, 4-7 սմ երկարությամբ և 2-3 սմ լայնությամբ, խոշոր ատամնաեզր, հիմքում սեպաձև սեղմված։ Վերին տերևները համարյա նստադիր են, նեղ էլիպսաձև, 2-3 սմ երկարությամբ և 0,5-0,8 սմ լայնությամբ, ամբողջաեզր, երկու ծայրերից սեղմված։ Զամբյուղները 3-5-ական հավաքված են փնջերում, կոթունավոր են, առաջացնում են նոսր հուրաններ։ Փաթաթոցը կազմված է 3-4 շարք աղյուսաձև դասավորված տերևիկներից։ Սերմնապտուղներն ունեն 1 -1,5 մմ երկարություն։ Ծաղկում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, պտուղները հասունանում են հոկտեմբեր-նոյեմբերին։ Տալիս է դեղին ներկ և բակխարին ալկալոիդը, որն ունի բուժիչ հատկություն։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է հյուսիսային Ամերիկայում, Տեխասում և Միսսիսիպիի ստորին հոսանքի ավազանում։ Մշակվում է Երևանում, որտեղ միանգամայն դիմացկուն է, հազվադեպ է ցրտահարվում, առատորեն ծաղկում և պտղաբերում է, ինքնացանք է տալիս։ Խիստ վարակվում է գայլուկով։ Հեռանկարային է հանրապետության ստորին լեռնային գոտու համար։ Էկոլոգիական խումբը՝ IV[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (324-326)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բակխարիս կարապատերև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բակխարիս կարապատերև» հոդվածին։