Բագրատ Ղարիբջանյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բագրատ Ղարիբջանյան (այլ կիրառումներ)
Բագրատ Ղարիբջանյան
Ծնվել էմարտի 4, 1937(1937-03-04) (87 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ և ուռուցքաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Բագրատ Տիրանի Ղարիբջանյան (մարտի 4, 1937(1937-03-04), Կիրովական, ԽՍՀՄ), հայ ուռուցքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1987)։ ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս (1999)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրատ Ղարիբջանյանը ծնվել է Կիրովականում։ 1960 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1960 թվականից աշխատել է Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում, 1970-1987 թվականներին եղել է ինստիտուտի փոխտնօրեն, 1988 թվականից՝ տնօրեն։ 1964-1972 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետում։ 1976 թվականին (ԽՍՀՄ-ում առաջիններից) կազմակերպել է դեղամիջոցների նախակլինիկական փորձարկումների բաժին, որտեղ ուսումնասիրվել են նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում ստեղծված տասը դեղանյութ և «Արմենիկում» պատրաստուկը, 1994 թվականին՝ հայ-ամերիկա-գերմանական դեղագործական համատեղ ձեռնարկությունը։ Ղարիբջանյանի հայտնագործած հակաուռուցքային երեք միացություն ներկայացվել է նախակլինիկական, երկուսը՝ կլինիկական փորձարկումների, «Ֆտորաֆուր» դեղամիջոցն արտոնագրվել է արտասահմանում։

Քաղցկեղի դեղաբուժության միջազգային և հանրապետական մի շարք ընկերությունների անդամ, 1998 թվականից ՀՀ դեղագետների ընկերության փոխնախագահ, 1999 թվականից՝ ՌԴ բնական ԳԱ, Բնության և հասարակության մասին միջազգային ԳԱ (1999 թվական), Ազգային անվտանգության հիմնահարցերի միջազգային ակադեմիայի անդամ (1999 թվական)[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 թվականին արժանացել է ԱՄՆ-ի կենսագրական կենտրոնի «Տարվա մարդ» կոչմանը։
  • Կիտազատոյի մեծ ոսկե մեդալ, 1991
  • ՌԳԱ Ի. Պ. Պավլովի արծաթե մեդալ, 2000
  • Վ. Ի. Վեռնադսկու արծաթե մեդալ, 2001
  • Ֆրանսիայի արդյունաբերողներին օժանդակողների պետական ընկերակցության դափնեկիր, ոսկե մեդալ, 2002

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Противоопухленый препарат фторафур, Москва, 1981. (համահեղինակ)
  • Рак и метаболизм, Ереван, 1994. (համահեղինակ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.