Բագարան (քաղաք, Արցախ)
Քաղաք | |
---|---|
Բագարան | |
Պատկեր:Artsakh-Bagaran-sketch.png https://a1plus.am/static/articles/05/14/66/l-nSg3h6MBuD.jpg
Բագարան քաղաքի էսքիզային պատկերը | |
Երկիր | Արցախ |
Երկրամաս | Քաշաթաղ |
Առաջին հիշատակում | 2011 |
Այլ անվանումներ | Արցախի Բագարան |
Տվյալ կարգավիճակում | կառուցվող թվականից |
Մակերես | 20 կմ² |
ԲԾՄ | 350 մ |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային |
Պաշտոնական լեզու | հայերեն |
Բնակչություն | 0 մարդ (նախատեսված է 100.000) |
Խտություն | 0 մարդ/կմ² (նախատեսվում է 5000) մարդ/կմ² |
Ազգային կազմ | Ադրբեջանահայեր |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի |
Ժամային գոտի | UTC+4 |
Հեռախոսային կոդ | +374 472 |
- Պատմական հայկական քաղաքի համար տես՝ Բագավան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բագարան (այլ կիրառումներ)
Բագարան, Չիրագործված նախագծի մեջ գտնվող քաղաք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[1][2][3]՝ Հագարու գետի ափին` Իրանի Իսլամանակն Հանրապետության սահմանին։ Սակայն 2020 թ. Արցախյան երկրորդ (44-օրյա) պատերազմից հետո երբ Ադրբեջանը զավթեց Քաշաթաղի շրջանի զգալի մասը, այլևս չի իրականացվի այս ծրագիրը, կամ էլ իրականացվելու դեպքում կլինի որպես ադրբեջանական քաղաք՝ այլ անվանումով և կբնակվեն ադրբեջանցիներ։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախագծա-ծրագրային փուլում գտնվող քաղաքի անվանումը՝ Բագարան[1][2], ընտրվել է՝ ի հիշատակ 4000 տարի առաջ Ախուրյան գետի ափին տեղակայված նույնանուն քաղաքի, որը հետագայում դարձավ Հայաստանի մայրաքաղաքը[2]։
Նախագծա-ծրագրային նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախագիծը ներկայացրել են Խորհրդային Ադրբեջանից և Նախիջևանի ԻԽՍՀ-ից բռնագաղթված փախստականների հասարակական մի շարք կազմակերպություններ[1][2]։ Քաղաքի նախագծի հեղինակը ճարտարապետ Անահիտ Թարխանյանն է։ Նախագծով նախատեսված էր քաղաքում բնակեցնել մոտ 20․000 ադրբեջանահայ փախստական ընտանիք։ Ընդհանուր առմամբ քաղաքը նախատեսված էր 100․000 բնակչի համար[2]։ Ծրագրի իրականացման համար ենթադրվում էր, որ պետք է ներդրվեր 3.5 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ շինարարությունն ավարտել 5 տարում՝ 2030 թվականին։ Եթե ավարտվեը նախագիծը Բագարանը կդառնար Արցախի Հանրապետության ամենախոշոր քաղաքը[3]։
Ըստ նախագծի՝ քաղաքը ունենալու էր 4 հիմնական գոտու և լինելու էր բազմաֆունկցիոնալ բնակավայր, ունենալու էր և՛ ադմինիստրատիվ կենտրոն, և՛ արդյունաբերական տարածք՝ հիմնականում գյուղատնտեսական արդյունաբերության ուղղվածության[2]։ Մասնավորապես, այնտեղ կլինեին եռահարկ և 5-հարկանի շենքեր, և բուն քաղաքը իր աշխարհագրական դիրքով կնմանվեր ամֆիթատրոնի։
Քննարկվել էր նաև տարածքով անցնող գետակի վրա ամբատակի կառուցումն ու արհեստական լճի ստեղծումը, ինչը հնարավորություն կտար փոքր հիդրոկայան կառուցել[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Արցախում կառուցվելիք քաղաքը կբերի տարածաշրջանային տնտեսական լուծումներ. ադրբեջանահայերը տքնաջան աշխատում են այդ ուղղությամբ»։ (արխիվացված)։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Բագարան. հայ փախստականների նոր քաղաքը»։ (արխիվացված)։
- ↑ 3,0 3,1 «Ազատագրված տարածքում Բագարան քաղաքի կառուցումը կտևի 5 տարի և կարժենա 3,5 մլրդ դոլար»։ (արխիվացված)։