Բաբոլսար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բաբոլսար
պարս.՝ بابلسر
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՄազանդարան
ՇահրեստանԲաբոլսար
ԲԾՄ−21 մետր
Բնակչություն59 966 մարդ (2016)[1]
Ժամային գոտիIRDT?
Հեռախոսային կոդ011252
Պաշտոնական կայքbabolsar.ir(պարս.)
Բաբոլսար (Իրան)##
Բաբոլսար (Իրան)

Բաբոլսար (պարս.՝ بابلسر), քաղաք Իրանի հյուսիսում, Մազանդարան օսթանում։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 59 966 մարդ (2016)[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Մազանդարանի կենտրոնական մասում` օսթանի վարչական կենտրոն Սարիից մոտ 35 կմ հյուսիս-արևմուտք։ Տեղադրված է Կասպից ծովի ափին, Բաբոլ գետի ափերին, Բաբոլ քաղաքից 12 կմ հյուսիս։

Շրջանն ունի խոնավ մերձարևադարձային կլիմա, հանդիսանում է զբոսաշրջության հայտնի կենտրոն Թեհրանի և Իրանի այլ կենտրոնական շրջանների բնակիչների համար[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 59 966 մարդ, որոնք կազմում էին 19 576 տնտեսություն։ Բաբոլսարը Մազանդարան օսթանի բնակչությամբ ութերորդ ամենախոշոր քաղաքն է[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1976 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 7 237[4] 11 781[5] 18 810[2] 34 320[6] 38 644[6] 47 872[7] 50 477[8] 59 966[9]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը մինչև 1927 թվականը կրել է Մաշհադ-սար անունը. այն անվանափոխվել է հարևան Բաբոլ (մինչև 1927 թվականը` Բարֆորուշ) քաղաքի հետ միաժամանակ[2]։

Քաղաքը կարևոր նշանակություն է ստացել XVIII դարից սկսած` շնորհիվ իր նավահանգստի և Բաբոլ գետի միջոցով Բարֆորուշի հետ նավակներով կապի հնարավորության։ Բացի այդ այստեղ է գտնվել Նադիր շահի կասպից նավատորմի նավակայանը։ Նավահանգստի կարևոր դերը պահպանվել է մինչև XX դարի սկիզբը. 1909 թվականին քաղաքի մաքսատունը Մազանդարանի այլ փոքր նավահանգիստների կետերի հետ միասին ապահովել է Իրանի մաքսային եկամուտների շուրջ 12 %-ը։ Այդ տարիներին քաղաքն արդեն իսկ ստիպված էր մրցել Գիլանի նավահանգիստների հետ[2]։

Հետագայում քաղաքը կորցրեց իր նշանակությունը` զիջելով իր դերը Բանդարե Շահի նավահանգստին. 1935-1936 թվականներին նավահանգստի տարեկան շրջանառությունը կազմել է ընդամենը 25 հազար տոննա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո քաղաքը կրկին սկսեց զարգանալ` արդեն որպես զբոսաշրջության կենտրոն[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազանդարանի համալսարան

Քաղաքում է գտնվում Մազանդարանի համալսարանը, որն իր 14 ֆակուլտետներում ունի շուրջ 12 հազար ուսանող[10] և հանդիսանում է Մազանդարանի ամենախոշոր բարձրագույն ուսումնական հաստատությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «BĀBOLSAR». Encyclopædia Iranica (անգլ.).
  3. «Մազանդարան օսթանի քաղաքները» (անգլերեն).
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  6. 6,0 6,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  10. «Introducing The University Of Mazandaran» (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաբոլսար» հոդվածին։