Բաբկեն Արսենի Բազունց
Բաբկեն Արսենի Բազունց | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1995 |
Ծննդավայր | Գորիս, Սյունիքի մարզ, Հայաստան |
Մահացել է | հոկտեմբերի 21, 2020 (24 տարեկան) |
Մահվան վայր | Շեխեր, Մարտունու շրջան, Արցախ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Գորիսի թիվ 4 ավագ դպրոց և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | ռազմական բժիշկ |
Բաբկեն Արսենի Բազունց (դեկտեմբերի 14, 1995, Գորիս, Սյունիքի մարզ, Հայաստան - հոկտեմբերի 21, 2020, Շեխեր, Մարտունու շրջան, Արցախ), Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատոր, կարդիովիրաբույժ, բժշկական ծառայության լեյտենանտ։
Հայրենական մեծ պատերազմի մասնակից բժիշկ Բաբկեն Բազունցի ծոռը[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաբկեն Բազունցը ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 14-ին, Գորիս քաղաքում[2]։ Ավարտել է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը, որից հետո ուսում շարունակել է Երևանի պետական բժշկական համալսարանում[3]։ Վերապատրաստվել է արտասահմանյան ճանաչված բուժհաստատություններում։
2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ եղել է N զորամասի բուժկետի պետ։ Զոհվել է 2020 թվականին տեղի ունեցած Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ՝ առաջնագծի հարավային ուղղությամբ, մասնագիտական պարտքը կատարելիս[4]։
Հայաստանի նախագահի հրամանագրով Բաբկեն Արսենի Բազունցը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Media, Med (2020 թ․ դեկտեմբերի 1). «Պատերազմում զոհվել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատոր Բաբկեն Բազունցը». MedMedia. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Պատերազմում մասնագիտական պարտքը կատարելիս զոհվել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատոր Բաբկեն Բազունցը». ԳԱԼԱ. 2020 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Պատերազմում մասնագիտական պարտքը կատարելիս զոհվել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատոր Բաբկեն Բազունցը». 1in.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Զոհված հերոս, ապագա բժիշկ Բաբկեն Բազունցը Հայրենական մեծ պատերազմի մասնակից, բժիշկ Բաբկեն Հարությունի Բազունցի ծոռն է․ Արմեն Մուրադյան». infoport.am. 2020 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.