Աքիլլեոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լատինական պոետի մասին տես` Աքիլլեոս Սպոլետանոս

Աքիլլեոս (Ավրելիոս Աքիլլեոս, լատ.՝ Aurelius Achilleus), հռոմեական կայսր, ուզուրպատոր 297-298 թթ.: Ավրելիոս Աքիլլեոսը Եգիպտոսի կորրեկտոր էր։

Շատ աղբյուրներ վկայում են, որ հենց Աքիլլեոսն է դրդել Դոմիցիոս Դոմիցիանոսին 297-ին ապստամբություն բարձրացնել Եգիպտոսում։ 297 թ. Դիոկղետիանոսը արշավում է ապստամբած Եգիպտոս և պաշարում Ալեքսանդրիան։ Դոմիցիոս Դոմիցիանոսը քաղաքի պաշտպանությունը հանձնարարում է Աքիլլեոսին, իսկ մահից առաջ` 297 թ. դեկտեմբերին, նշանակում նրան ժառանգորդ։ 298 թ. մարտին Ալեքսանդրիան հանձնվում է, և Աքիլլեոսը գերեվարվում ու մահապատժի է ենթարկվում Դիոկղետիանոսի հրամանով։

Գրականություն[խմբագրել]

  • Ավրելիոս Վիկտոր. Կեսարների մասին, 39.38.
  • Կեղծ-Ավրելիոս Վիկտոր. Հռոմեական կասյրերի կյանքի ու բարքի մասին, 39.3.
  • Հորդանոս. Getica, 110.