Արևոտ օր։ Գարուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևոտ օր։ Գարուն
տեսակգեղանկար
նկարիչԻսահակ Լևիտան
տարի1876
բարձրություն53 սանտիմետր
լայնություն40,7 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
հավաքածուանհայտ
Ծանոթագրություններ

«Արևոտ օր։ Գարու» (ռուս.՝ Солнечный день. Весна), ռուս նկարիչ Իսահակ Լևիտանի նկարը, որը հեղինակը վրձնել է 1876—1877 թվականներին։ Կտավը գտնվում է մասնավոր հավաքածուի մեջ։ Չափերն են՝ 53×40,7 սմ։ Սա հեղինակի առաջին աշխատանքներից մեկն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Լևիտանը նկարում էր այս կտավը, նա ընդամենը 16—17 տարեկան էր։ Հեղինակը սովորում էր Մոսկվայի գեղարվեստի, քանդակագործության և ճարտարապետության դպրոցում։ Այստեղ նրան գեղանկարչություն էր դասավանդում հայտնի նկարիչ-բնանկարիչ Ալեքսեյ Սավրասովը: Արվեստագետ Բլադիմիր Պետրովը գրում է[1].

Չնայած որ Սավրասովի պարապմունքները օգտավետ էին շատերի համար, իրականում, հենց Լևիտանի մոտ նա գտավ հարազատ խառնվածք։ Ու հենց այնպես չէին նշում, որ Սավրասովը միայն Լևիտանին տվեց "մոտիվային գաղտնիքը": Սավրասովի բնանկարի նրբազգացությունը Լևիտանի առաջին աշխատանքներում շատ անգամ են արտացոլվել։ Հենց այդպիսի սավրասովյան նմանություն կա "Արևոտ օր։ Գարուն" (1877) կտավում. այստեղ արտացոլված է գյուղական հարմարավետ մի անկյուն, որտեղ, ծառերի տակ, խրճիթի և խորդանոցի մոտ, նորածիլ խոտի վրա փորփրում են հավերը։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարն իրենից ներկայացնում է գեղջկական բնանկար երկու փայտաշեն տնակներով, որոնք շրջապատված են կեչիներով և այլ ծառերով։ Խոտերի վրա, ծառերի տակ զբոսնում և քչփորում են հավերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Владимир Петров. «Жизнь и творчество Исаака Левитана. Детство и юность (часть 2)» (HTML). isaak-levitan.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 08.08.2012-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]