Արտյոմ Դալաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտյոմ Դալաքյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Երկիր՝ Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 10, 1987(1987-08-10) (36 տարեկան)
Ծննդավայր՝Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ

Արտյոմ Կամոյի Դալաքյան (օգոստոսի 10, 1987(1987-08-10), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ուկրաինացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն ըստ Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (2018)։ Ըստ BoxRec[1]՝ 2020 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ նա զբաղեցնում է 7-րդ տեղը (12,94 միավոր) թեթև քաշային բռնցքամարտիկների շրջանում (մինչև 50,8 կգ կամ 112 ֆունտ) և 481-րդը՝ քաշային կարգից դուրս բռնցքամարտիկների շրջանում[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտյոմ Դալաքյանը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 10-ին, Բաքվում։ 1991 թվականին Արցախյան հակամարտության պատճառով ընտանիքը տեղափոխվել է Զապորոժիե, ապա՝ Դնեպրոպետրովսկ։ Սկզբում զբաղվել է ըմբշամարտով և թեկվոնդոյով։ Բռնցքամարտով սկսել է զբաղվել 13 տարեկանից։ 10-րդ դասարանում Դալաքյանին հրավիրել են տեղափոխվել Դոնեցկ և հանդես գալ «Ելիսեևի մարզական ակումբում»։

Սիրողական կարիերա [խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես սիրողական բռնցքամարտիկ՝ Դալաքյանը բազում մենամարտեր է անցկացրել, զինվորականների շրջանում հաղթել աշխարհի առաջնությունում, արժանացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման, երկար ժամանակ եղել է Ուկրաինայի բռնցքամարտի հավաքականում, բայց հիմնականում եղել է 2-րդ կամ 3-րդ համարը, քանի որ Ուկրաինայում նրա քաշային կարգում կար շատ ուժեղ բռնցքամարտիկ՝ Գեորգի Չիգաևը, Ուկրաինայի հավաքականի նախկին ավագը, 2008 թվականի օլիմպիադայի մասնակից, 2008, 2010 թվականների Եվրոպայի առաջնության չեմպիոն և արծաթե մեդալակիր և Ուկրաինայի 9-ակի չեմպիոն։ 2018 թվականին, երբ Արտյոմ Դալաքյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի գոտին, ըստ Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի, թայլանդցի Սիրիչայ Թայենի հետ մենամարտում՝ 50 հաղթանակ և 3 պարտություն ռեկորդով, Ուկրաինայի սպորտի նախարարությունը որոշել է նրան շնորհել սպորտի վաստակավոր վարպետի կոչում։

2011 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Դալաքյանն անցել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի։ Նա իր նորամուտը նշել է Դոնեցկում՝ 3-րդ ռաունդում նոկաուտով հաղթելով բռնցքամարտում նույնպես դեբյուտանտ Արթուր Հովհաննիսյանին։

2012 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 10-ին Դոնեցկում Դալաքյանը միաձայն որոշմամբ (40-36 40-32 40-35) հաղթել է ռուս Սերգեյ Տասիմովին (10-39-2)։ Մայիսի 2-ին Դոնեցկում նա նոկաուտով հաղթել է վրացի Լևոն Ղարիբաշվիլուն՝ 6-րդ ռաունդում (5-11-2)։ Հունիսի 21-ին Դոնեցկում նոկաուտով հաղթել է Սերգեյ Չեկալովին՝ 4-րդ ռաունդում (0-1-0)։ Հուլիսի 27-ին Դոնեցկում միաձայն որոշմամբ (60-55 60-54 60-55) հաղթել է Կիրիլ Կոլոմոյցևին (0-2-0)։ Նոյեմբերի 10-ին Դոնեցկում 2-րդ ռաունդում նոկաուտով հաղթել է բուլղարացի Գալին Պաունովին (2-4-0)։

2013 թվական  [խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 5-ին Դոնեցկում Դալաքյանը 1-ին ռաունդում նոկաուտով հաղթել է հունգարացի Դավիդ Կանսալաեսին (10-4-0) և նվաճել ԲՀԱ-ի թափուր տիտղոսը։ Օգոստոսի 24-ին Դոնեցկում նա անցկացրել է իր առաջին տիտղոսի պաշտպանությունը՝ միաձայն որոշմամբ (120-105 120-106 119-106) հաղթելով ֆիլիպինցի Խուան Պարիշիմին (11-3-1)։ Շուտով պաշտպանվելու անհնարինության պատճառով Դալաքյանը զրկվել է դրանից։

2014 թվական  [խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 24-ին Դոնեցկում Դալաքյանը երկրորդ անգամ նոկաուտով հաղթել է Կիրիլ Կոլոմոյցևին՝ 8-րդ ռաունդում (0-4-0)։ Նոյեմբերի 22-ին Բրովարիում երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթել է վրացի Մալխազ Տատրիշվիլին (4-5-0)։

2015 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիսի 17-ին Կիևում Դալաքյանը, հաղթելով անպարտելի իսպանացի Անխել Մորենին (8-0-2), դատավորների միաձայն որոշմամբ (118-110 118-110 118-110) նվաճել է Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի մայրցամաքի թափուր տիտղոսը։ Դեկտեմբերի 5-ին Կիևում նա անցկացրել է իր առաջին պաշտպանությունը՝ հաղթելով հունգարացի Ռոբերտ Կանսալաեսին՝ 1-ին ռաունդում նոկաուտով (11-5-0)։

2016 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Դալաքյանը տիտղոսի երկու պաշտպանություն է կատարել, նախ՝ մայիսի 14-ին, նոկաուտով հաղթել է Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (2010 թվականին պարտվել է Դաիկի Կամեդային) չեմպիոնի նախկին հավակնորդ ռումինացի Սիլվիո Օլտեաանուին 8-րդ ռաունդում (16-9-1), և Նոյեմբերի 6-ին նոկաուտով հաղթել է հունգարացի Յոսեֆ Աժտային՝ 3-րդ ռաունդում (18-4-0)։

2017 թվական  [խմբագրել | խմբագրել կոդը]

Դալաքյանը մեկ անգամ պաշտպանել է տիտղոսը՝ հաղթելով մեքսիկացի Լուիս Մանուել Մակիասին՝ 6-րդ ռաունդում նոկաուտով (9-3-2)։

2018 թվականին հաղթել է ամերիկացի Բրայան Վիլորիային և նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը World Boxing Association-ի վարկածով։ 2018 թվականի հունիսի 17-ին կատարել է իր առաջին տիտղոսի պաշտպանությունը Սիրիչայ Տայիենի դեմ մենամարտում՝ 8-րդ ռաունդում հաղթելով նրան տեխնիկական նոկաուտով։

Պրոֆեսիոնալ մենամարտի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենամարտ Ռեկորդ Ամսաթիվ Մրցակից Տեղ Արդյունք Ծանոթագրություն
21 21-0, 15 КО նոյեմբերի 20 2021 Պանամա Լուիս Կոնսեպսիոն (39-8) Ուկրաինա Կիև, Ուկրաինա TKO9 (12) Աշխարհի չեմպիոնի մենամարտ՝ ըստ ԲՀԱ-ի, Դալաքյանի 5-րդ պաշտպանություն
20 20-0, 14 KO փետրվարի 8 2020 Վենեսուելա Հոսբեր Պերես (17-2) Ուկրաինա Կիև, Ուկրաինա UD12 (12) Աշխարհի չեմպիոնի մենամարտ՝ ըստ ԲՀԱ-ի, Դալաքյանի 4-րդ պաշտպանություն
19 19-0, 14 KO հունիսի 15 2019 Թաիլանդ Սարավուտ Տավորնհամ (20-1) Ուկրաինա Կիև, Ուկրաինա TKO10 (12) Աշխարհի չեմպիոնի մենամարտ՝ ըստ ԲՀԱ-ի, Դալաքայանի 3-րդ պաշտպանություն
18 18-0, 13 KO դեկտեմբերի 15 2018 Դոմինիկա Գրեգորիա Լեբրոն (21-4) Ուկրաինա Կիև, Ուկրաինա TKO5 (12) Աշխարհի չեմպիոնի մենամարտ՝ ըստ ԲՀԱ-ի, Դալաքյանի 2-րդ պաշտպանություն
17 17-0, 12 KO հունիսի 17 2018 Թաիլանդ Սիրիչայ Թայեն (50-3-0) Ուկրաինա Կիև, Ուկրաինա TKO8 (12) Աշխարհի չեմպիոնի մենամարտ՝ ըստ ԲՀԱ-ի, Դալաքյանի 1-ին պաշտպանություն
16 16-0, 11 KO փետրվարի 24 2018 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրայան Վիլորիա (38-5) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ինգլվուդ, ԱՄՆ UD12 (12) Աշխարհի չեմպիոնի մենամարտ՝ ըստ ԲՀԱ
15 15-0, 11 KO ապրիլի 22 2017 Մեքսիկա Լուիս Մանուել Մակիաս (9-3-2) Ուկրաինա Կիև, Ուկրաինա KO6 (12) Մայրցամաքի չեմպիոնի մենամարտ՝ ըստ ԲՀԱ-ի, Դալաքյանի 4-րդ պաշտպանություն
14 14-0, 10 KO նոյեմբերի 6 2016 Հունգարիա Յոզեֆ Աժտայ (18-4) Ուկրաինա Կիև, Ուկրաինա TKO3 (12) Մայրցամաքի չեմպիոնի մենամարտ՝ ըստ ԲՀԱ-ի, Դալաքյանի 3-րդ պաշտպանություն
13 13-0, 9 KO մայիսի 14 2016 Ռումինիա Սիլվիո Օլտեաանու (16-9-1) Ուկրաինա Կիև, Ուկրաինա TKO8 (12) Մայրցամաքի չեմպիոնի մենամարտ՝ ըստ ԲՀԱ-ի, Դալաքյանի 2-րդ պաշտպանություն
12 12-0, 8 KO դեկտեմբերի 5 2015 Հունգարիա Ռոբերտ Կանսալես (11-5) Ուկրաինա Կիև, Ուկրաինա TKO1 (12) Մայրցամաքի չեմպիոնի մենամարտ՝ ըստ ԲՀԱ-ի, Դալաքյանի 1-ին պաշտպանություն
11 11-0, 7 KO հունիսի 17 2015 Իսպանիա Անխելո Մորենո (8-0-2) Ուկրաինա Կիև, Ուկրաինա UD12 (12) Մայրցամաքի չեմպիոնի մենամարտ՝ ըստ ԲՀԱ-ի
10 10-0, 7 KO նոյեմբերի 22 2014 Վրաստան Մալխաս Տատրեշվիլի (8-6) Ուկրաինա Բրովարի, Ուկրաինա TKO2 (8)
9 9-0, 6 KO հունվարի 24 2014 Ուկրաինա Կիրիլ Կոլոմոյցև (2) (0-4) Ուկրաինա Դոնեցկ, Ուկրաինա TKO8 (8)
8 8-0, 5 KO օգոստոսի 28 2013 Ֆիլիպիններ Ժուան Պարիշիմա(11-3-1) Ուկրաինա Դոնեցկ, Ուկրաինա UD12 (12) Միջազգային չեմպիոնի մենամարտ՝ ըստ ԲՀԱ-ի, Դալաքյանի 1-ին պաշտպանություն
7 7-0, 5 KO ապրիլի 5 2013 ՀունգարիաԴեյվիդ Կանկալես (10-2) Ուկրաինա Դոնեցկ, Ուկրաինա KO1 (12) Միջազգային չեմպիոնի մենամարտ՝ ըստ ԲՀԱ-ի
6 6-0, 4 KO նոյեմբերի 10 2012 Բուլղարիա Գալին Պաունով (2-4) Ուկրաինա Դոնեցկ, Ուկրաինա TKO2 (6)
5 5-0, 3 KO հուլիսի 27 2012 Ուկրաինա Կիրիլ Կոլոմոյցև (0-2) Ուկրաինա Դոնեցկ, Ուկրաինա UD6 (6)
4 4-0, 3 KO հունիսի 21 2012 Ուկրաինա Սերգեյ Չեկալով (0-1) Ուկրաինա Դոնեցկ, Ուկրաինա TKO4 (6)
3 3-0, 2 KO մայիսի 2 2012 Վրաստան Լևոն Ղարիբաշվիլի (9-11-2) Ուկրաինա Դոնեցկ, Ուկրաինա TKO4 (6)
2 2-0, 1 KO հունվարի 10 2012 Էստոնիա Սերգեյ Թասիմով (10-39-2) Ուկրաինա Դոնեցկ, Ուկրաինա UD4 (4)
1 1-0, 1 KO օգոստոսի 26 2011 Ուկրաինա Արթուր Հովհաննիսյան (0-0) Ուկրաինա Դոնեցկ, Ուկրաինա TKO3 (4) Պրոֆեսիոնալ դեբյուտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «BoxRec: Artem Dalakian». boxrec.com. Վերցված է 2022 թ․ հուլիսի 2-ին.
  2. «Артем Далакян – новый украинский чемпион мира по боксу». isport.ua. 2018 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  3. «Он попал в компанию Усика и Ломаченко: кто такой Артем Далакян – обладатель пояса WBA». 24tv.ua. 2018 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.