Արտավազդ Արշակունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտավազդ Արշակունի
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ

Արտավազդ Արշակունի (ծննդյան և մահվան թվականները անհայտ), հայազգի զորավար։ Մասնակցել է Բյուզանդիայի դեմ Պարսից արքա Խոսրով I Անուշիրվանի (531-578) արշավանքներին։

Սպանել է Հայքի կուսակալ ազգադավ Ակակիոսին, ապա՝ նաև ապստամբ հայերի դեմ ուղարկված բյուզանդական հայազգի զորավար Սիտտասին։ Հետագայում անցել է Բյուզանդիա, մասնակցել Լազիկայում և Հայաստանում պարսիկների դեմ մղված կռիվներին։ Հայկական զորագնդով մասնակցել է Լիբիայում վանդալների դեմ պատերազմին, կազմակերպել Նումիդիայի ապստամբ զորահրամանատար Գոնթարիսի սպանությունը (545546 թվականին, նվաճելով Լիբիան, դարձել է նրա կառավարիչը։

548 թվականին բանտարկվել է Հուստինիանոս I կայսեր դեմ դավադրություն նախապատրաստելու մեղադրանքով։ Բանտից ազատվելով (549)՝ նշանակվել է Թրակիայում գտնվող բյուզանդական զորքերի հրամանատար և ուղարկվել Սիցիլիա՝ գոթերի դեմ։ 551 թվականին հիշվում է իբրև Սիցիլիայի բյուզանդական զորահրամանատար։