Արսեն Քարամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քարամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արսեն Քարամյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1996) |
Մասնագիտություն | պատմաբան, տնտեսագետ և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | karamyan.am |
Արսեն Ռոբերտի Քարամյան (հունվարի 15, 1974, Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ (2009-2018)։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1980-1990 թթ. - սովորել և ավարտել է Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցը։
- 1991-1996 թթ. - սովորել և ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։
- 2003-2007 թթ. - սովորել և ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1995-1996 թթ. - աշխատել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում որպես գիտաշխատող։
- 1996-1998 թթ. - ծառայել է Հայաստանի զինված ուժերում որպես զորամասի հրամանատարի տեղակալ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով։
- 1996-1999 թթ. - «Նժդեհյան սերունդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։
- 1998-1999 թթ. - Երևանի պետական համալսարանի ավագ գիտաշխատող։
- 1999-2003 թթ. - Երևանի պետական համալսարանի ուսումնական վարչության ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պատասխանատու։
- 2006 թ. հունվարի 21-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական[1]։
- 2006-2009 թթ. - ԵՊՀ պրոռեկտոր ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով։
- 2009 թ. մայիսի 4-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ[2], 2018 թ. ազատվել է զբաղեցրած պաշտոնից[3]։
Հասարակական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1988-1990 թթ. - Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցի կոմերիտական կազմակերպության առաջին քարտուղար, ՀԼԿԵՄ Կապանի շրջանային խորհրդի անդամ։
- 1992-1994 թթ. - եղել է «Երիտասարդ Հայաստան» միության խորհրդի անդամ։
- 1993-1995 թթ. - ԵՊՀ Ուսանողական խորհրդի պատասխանատու քարտուղար։
- 2003 թվականից - «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԵՊՀ 75-ամյակին նվիրված պատվոգիր (ուսանողական համայնքում մեծ ներդրման և ուսման գերազանց առաջադիմության համար) (1994)։
- «Հայկյան» մրցանակ (երիտասարդության ոլորտն ամփոփող լավագույն տեսաֆիլմի համար) (2002)։
- ԵՊՀ ոսկե հուշամեդալ (2002)։
- Մովսես Խորենացու մեդալ (2013)[4]։
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երեք դուստր։ Արսեն Քարամյանը ՀՀ վաստակավոր բժիշկ Ռոբերտ Քարամյանի որդին է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ա. ՔԱՐԱՄՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Ա. ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
- ↑ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Արխիվացված 2018-06-13 Wayback Machine