Արուսյակ Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արուսյակ Հովհաննիսյան
Դիմանկար
Ծնվել էՄայիսի 31, 1963
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան
ԱզգությունՀայ
ԿրոնՔրիստոնյա
ԱշխատանքՀՊՄՀ
ԾնողներՎաչագան Հովհաննիսյան

Արուսյակ Վաչագանի Հովհաննիսյան, (Մայիսի 31, 1963, Երևան, Հայաստան), մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ[1]։

Հայրը՝ բանաստեղծ, մանկավարժ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ Վաչագան Հովեի Հովհաննիսյան։ Եղբայրը՝ բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Հովեյան (Հովհաննիսյան)։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996-2001 թթ.՝ Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Ընդհանուր մանկավարժության ամբիոնի։
  • 1982-1987 թթ.՝ Երևանի Պետական Համալսարան` Բանասիրական ֆակուլտետ։

Գիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկավարժական գիտությունների թեկնածու /2006 թ․/, մասնագիտությունը՝ ԺԳ.00.01-«Մանկավարժության տեսություն և պատմություն»։ Ատենախոսության թեման՝ «Երևանի հոգևոր թեմական դպրոցը որպես 19-րդ դարի ազգային մշակույթի կենտրոն»[1]։

Կարդացվող դասընթացներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արուսյակ Հովհաննիսյանի կարդացվող դասընթացներն են՝ Կրթության և մանկավարժական մտքի պատմություն, Տեսական մանկավարժություն, Էթնոմանկավարժություն, Սոցիալական մանկավարժության պատմություն, Մանկավարժական հաղորդակցում, Կառավարման մեթոդաբանություն, Հայ դպրոցի և մանկավարժական մտքի պատմություն, Մանկավարժական հետազոտությունների մեթոդաբանություն։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1. 2009-2013 «Կրթությունը և գիտությունը Արցախում» գիտամեթոդական և գիտահանրամատչելի պարբերականի, «Ընտանիք և դպրոց», «Նախաշավիղ» ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ։

2. 2009-2014 ԿԱԻ Տարրական դասարանների մայրենի լեզվի դասագրքերի և ուսումնամեթոդական ձեռնարկների առարկայական հանձնաժողովի անդամ։

3. 2010-2021 թ. Հայաստանի նախագահին կից Հանրային խորհրդի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերով հանձնաժողովի անդամ։

4․ 2006-2010 թ. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի կողմից «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման» ծրագիր որպես՝ վերապատրաստող դասախոս[2]։

Հանձնաժողովի նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1 . 2013 թ., 2014 թ., 2015 թ., 2018 թ. Արցախի պետական համալսարանի Տարրական կրթության և հոգեբանության ֆակուլտետ՝ պետական ատեստավորման ավարտական քննությունների հանձնաժողովների նախագահ։

2. 2014 թ., 2015 թ., 2016 թ. Գավառի պետական համալսարանի՝ պետական ատեստավորման ավարտական քննությունների հանձնաժողովների նախագահ` տարրական և նախադպրոցական կրթության ֆակուլտետներ։

3. 2016 թ., 2017 թ., 2018 թ., 2022 թ․ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան՝ պետական ավարտական ատեստավորման քննությունների հանձնաժողովների նախագահ։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

70-ից ավելի թեկնածուական ատենախոսություննների ընդդիմախոսություններ՝ ԵՊՀ, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետակական համալսարան, ՀՊՄՀ, նաև բազմաթիվ կարծիքներ և գրախոսություններ ուսունամեթոդական ձեռնարկների և հոդվածների վերաբերյալ։

Արուսյակ Հովհաննիսյան ունի պաշտպանված երեք գիտության թեկանածու՝

1. Գայանե Եգանյան՝ «Դիագնոստիկայի տեսական և մեթոդաբանական վերլուծությունը մանկավարժության մեջ» խորագրով[3]։

2. Աննա Համլետի Ստեփանյան՝ «Նորարարական գործընթացների կառավարման համակարգը ժամանակակից դպրոցում» խորագրով[4]։

3. Արմինե Հրաչիկի Դալլաքյան՝ «Տարրական դպրոցի ուսուցչի մասնագիտական կոմպետենտության ձևավորումը կրթական բարեփոխումների պայմաններով» խորագրով[5]։

Վերապատրաստումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 թ. Հայաստանի Ազգային անվտանգության աշխատակիցների վերապատրաստման ծրագրին՝ որպես վերապատրաստող դասախոս։
  • 2012 թ. ՀՀ ՊՆ բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսների վերապատրաստման ծրագրին՝ որպես վերապատրաստող դասախոս։
  • 2015 թ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստման ծրագրին՝ որպես վերապատրաստող դասախոս։
  • 2016 թ. Երևանի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստման ծրագիր` որպես վերապատրաստող դասախոս[2]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է 65 գիտամանկավարժական հոդվածների, 11 վեբինարների, ինչպես նաև՝

1. «Հոգեբանամանկավարժական բառարան», Եր., 2014թ., 254 էջ[6]։

2. «Մանկավարժական հաղորդակցում» ուսումնամեթոդական ձեռնարկ, Եր., 2011 թ., 202 էջ։

ՈՒսումնական ձեռնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1 .«Ներառական կրթության տեսություն և պրակտիկա», ուսումնական ծրագիր, Եր., 2012 թ. 47 էջ։

2. «Կենսաբանական տերմինների ընդարձակ բացատրական» բառարան․ ՀՀ Գիտ. ազգային ակադեմ. Երևան, 2018 թ. Երևան, 360 էջ[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թ. պարգևատրվել է պատվոգրով՝ Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում մանկավարժական կադրերի պատրաստման գործում ունեցած ներդրման համար[2]։

Հեռուստառադիո հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1․ Հայ էթնոսին բնորոշ է ազգային ինքնատիպ արժեհամակարգը․ «Ժամանակի վկան»[7]

2․ Ազգային արժեհամակարգի շնորհիվ կարող ենք պահպանել մեր տեսակը․ «Ժամանակի վկան»[7]

3․ Հաջողության բանաձև- Սոցիալական մանկավարժություն. մանկավարժական հաղորդակցություն[8]

4․ «Մեր տունը կարծես Թումանյանական վերնատունը լիներ»[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Supreme Certifying Committee». bok.am. Վերցված է 2022 թ․ մայիսի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Արուսյակ Վաչագանի Հովհաննիսյան». aspu.am. Վերցված է 2022 թ․ մայիսի 22-ին.
  3. «Դիագնոստիկայի Տեսական և մեթոդաբանական վերլուծությունը մանկավարժության մեջ (սեղմագիր)» (PDF).
  4. «ԱՆՆԱ ՀԱՄԼԵՏԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ «ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴՊՐՈՑՈՒՄ», սեղմագիր» (PDF).
  5. «ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՀՐԱՉԻԿԻ, «ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ», սեղմագիր» (PDF).
  6. Գեվորգյան, Սրբուհի Ռաֆիկի; Հակոբյան, Նաիրա Ռաֆիկի; Սարատիկյան, Լիլիթ Հայկարամի; Հովհաննիսյան, Արուսյակ Վաչագանի (2014). Հոգեբանամանկավարժական բառարան. Heghinakayin hratarakutʻyun. ISBN 978-99941-2-997-3.
  7. 7,0 7,1 «Ազգային արժեհամակարգի շնորհիվ կարող ենք պահպանել մեր տեսակը․ Արուսյակ Հովհաննիսյան․ «Ժամանակի վկան»». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2022 թ․ մայիսի 9-ին.
  8. Հաջողության բանաձև- Սոցիալական մանկավարժություն. մանկավարժական հաղորդակցություն, Վերցված է 2022 թ․ մայիսի 9-ին
  9. ««Մեր տունը կարծես Թումանյանական վերնատունը լիներ».Արուսյակ Հովհաննիսյան».