Արյունոտ լեդի Բեթորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արյունոտ լեդի Բեթորի
Երկիր Ռուսաստան
Ժանրպատմական ֆիլմ
Թվական2015 և մայիսի 4, 2017[1]
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱնդրեյ Կոնստ[2]
ՊրոդյուսերՀեյդեն Քրիստենսեն
ԴերակատարներՍվետլանա Խոդչենկովա
Տևողություն108 րոպե

Արյունոտ լեդի Բեթորի (անգլ.՝ Lady of Csejte), Անդրեյ Կոնստի պատմական թրիլլերը, որը ստեղծվել է Էլիզաբեթ Բեթորիի պատմության հիման վրա (1560-1614), որը համարվում է պատմության արյունոտ սերիական մարդասպաններից մեկը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականի փետրվարի 26-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում XVII դարում Չեխտիցում (Չեխտիցե, Հունգարիայի թագավորություն), որտեղ իշխում էր կոմսուհի Բեթորին՝ հայտնի իր գեղեցկությամբ, խելքով և հարստությամբ։ Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս գնչու քույր և եղբայր Ալեթը և Միշան, որոնք ապրուստը վաստակում են զանազան հնարքների և գողության միջոցով։ Նրանք փնտրում են մեկ տարի առաջ անհետացած իրենց ավագ քրոջը՝ Կատյային։

Մի օր նրանց գողության համար բռնում են, սակայն կոմսուհի Բեթորիի հրամանով բաց են թողնում և տեղափոխում պալատ։ Երեխաները տարօրինակություններ են նկատում պալատում և ենթադրում են, որ պալատում ինչ-որ արտասովոր բան է կատարվում։ Նրանք հետախուզություն են ձառնակրում՝ իմանալու համար, թե դղյակում ինչ է կատարվում և ինչ է պատահել իրենց քրոջը։ Այդ ճանապարհին նրանք հանդիպում են կոմսուհի Բեթորիի ծառաներին, որոնք մասնակցում էին նրա սարսափելի ծրագրերի իրականացմանը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սվետլանա Խոդչենկովա - Էլիզաբեթ Բեթորի[3]
  • Իզաբել Ալեն - Ալեթ, գնչուհի աղջիկ
  • Լուկաս Բոնդ - Միշա, գնչու տղա
  • Ադա Կոնդեեսկու - Կատյա, Ալենի և Միշայի մեծ քույրը
  • Բոգդան Ֆարկաշ - կոմս Թուրզո
  • Պավել Դերևյանկո - Աթիլա, հետևող
  • Լիյա Սինչևիչ - Դորոտա, կոմսի ծառան
  • Ալեկսանդրա Պոյանա - Իլոնա, կոմսի ծառան
  • Պաուլ Դյանկոնսկու - Լասլո
  • Վիրջինյա Ռոգին - քնկոտ կին
  • Վալենտին Թեոդոսիյու - Արջ, դատավորի օգնական
  • Կլաուդիու Թրանդաֆիր - դատավոր

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատկանում է Enjoy Movies և Glacier Films ստուդիաներին, մինչ այդ ֆիլմի պատասխանատու էր համարվում «Ամերիկական գողություն»[4]։ Նկարահանումները սկսվել են 2013 թվականին Բուխարեստում որտեղ տաղավարների պատասխանատու էր համարվում Media Pro ստուդիան։

Գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է բացասական արձագանք[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Internet Movie Database — 1990.
  3. ‘Wolverine’ Star Joins Horror-Thriller ‘Lady of Csejte’
  4. Cannes: New Company Glacier Films Announces 11-Picture Slate
  5. «Рецензия на фильм «Кровавая леди Батори»: Женщина, которая убьет». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.