Արյեժ (դեպարտամենտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Արյեժ
Ariėge
Զինանշան
Blason09.PNG
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա (պ)
Կարգավիճակ Դեպարտեման
Մտնում է Հարավ-Պիրենեյներ
Վարչկենտրոն Ֆուա
Հիմնական լեզուներ Ֆրանսերեն
Բնակչություն (2010) 152 038
Խտություն 31 մարդ/կմ²
Տարածք 4 890 կմ²
Արյեժ վարչական միավորը երկրի քարտեզին
Ժամային գոտի CET (UTC+1)
Պաշտոնական կայք

Արյեժ (ֆր․` Ariėge), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, անունն ստացել է Արյեժ գետից:

  • Արյեժ դեպարտամենտի կարգային թիվն է` 09։

Աշխարհագրական տվյալներ[խմբագրել]

Արյեժն արևմուտքում և հյուսիսում սահմանակից է Վերին Գարոն, արևելքում՝ Օդ և հարավ-արևելքում՝ Արևելյան Պիրենեյներ դեպարտամենտներին, ինչպես նաև՝ Իսպանիային և Անդորրային` հարավում:

Զբաղեցնելով 4 890 կմ2 տարածք` Արյեժը բաժանվում է երեք շրջանների՝ Ֆուա, Պամյե և Սեն-Գիրոն։[1]
Բաղկացած է 23 կանտոններից և 332 համայնքներից։ 2009 թ. Արյեժ Պիրենեյների բնական զբոսայգին զբաղեցնում էր դեպարտամենտի տարածքի շուրջ 40%-ը։

Պատմություն[խմբագրել]

Արյեժը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ 1790 թ. մարտի 4-ին կազմավորված առաջին 83 դեպարտամենտներից մեկն է։
Ֆուան Արյեժի ադմինիստրատիվ կենտրոնն է։ Այն բլրի վրա կառուցված ամրոցով միջնադարյան քաղաք է։ Ամրոցը բազմաթիվ անգամներ գրոհել են, այդ թվում, նաև՝ Սիմոն դը Մոնֆորը սակայն, գրավել չի հաջողվել։ Այն օգտագործվել է նաև որպես բանտ և պատերին գրված անգլիացի բանտարկյալների անունները մինչև հիմա պահպանվել են։

Մի այլ նշանավոր ամրոց կառուցված է Մոնսեգյուրում՝ 1200 մետր բարձրության ժայռոտ բլրի վրա։ 1244 թ. ամրոցը ենթարկվել է խիստ ավերածությունների, երբ ավելի քան երկու հարյուր քահանաների վառել են ցցերի վրա որպես հերետիկոսներ։ Ամրոցը ռոյալիստների կողմից մասամբ վերակառուցվել է հաջորդ երեք հարյուր տարիների ընթացքում։

Տասնյոթերորդ դարի սկզբում տարածաշրջանը դարձավ բողոքականների և կաթոլիկների բախման տարածք։ 1621 թ. հուգենոտների ուժերն ավերեցին Տուր-դյու-Կրիյո եկեղեցին։

Տասնիներորդ դարի արդյունաբերական զարգացումը պայմանավորված առատ ջրային ռեսուրսներով և երկաթի հանքաքարի արդյունահանումով։ 1817 թ. է հիմնվել Պամյեի պողպատի արտադրության գործարանը, ինչը դարձավ տարածաշրջանի տնտեսության առաջատարը։

Տուրիզմ[խմբագրել]

Արյեժ դեպարտամենտի հետ կապ ունեցած նշանավոր մարդիկ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Departmental Maps of Ariège, préfecture website, consulted on 4 July 2013 (Ֆրանսերեն )