Արման Նազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արման Նազարյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1928 |
Ծննդավայր | Պլովդիվ, Բուլղարիա |
Մահացել է | նոյեմբերի 21, 2007 (79 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1950) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1980) |
Մասնագիտություն | լեզվաբան |
Աշխատավայր | Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան, Երևանի պետական համալսարան և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Արման Հրանտի Նազարյան (հունիսի 16, 1928, Պլովդիվ, Բուլղարիա - նոյեմբերի 21, 2007, Երևան, Հայաստան), լեզվաբան-ռոմանագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (1984)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արման Նազարյանը ծնվել է 1928 թվականի հունիսի 16-ին, Պլովդիվում (Բուլղարիա)։ 1946 թվականին հայրենադարձել է։ 1950 թվականին ավարտել է Երևանի ռուսաց և օօտար լեզուների մանկավարժական ինստիտուտը։ 1966-1983 թվականներին եղել է Մոսկվայի Պ. Լումումբայի անվան համալսարանի, 1983-1998 թվականներին՝ Երևանի պետական համալսարան, 1998 թվականից՝ ԵՊԼՀ դասախոս, 1987-1993 թվականներին, միաժամանակ՝ ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ։
Զբաղվել է ֆրանսերենի և ընդհանուր դարձվածաբանության հարցերով («Ֆրանսերեն դարձվածաբանության զարգացման պատմություն», ռուսերեն, 1981, «Արդի ֆրանսերեն լեզվի դարձվածաբանություն», ռուսերեն, 1987, «Լեզվաբանական տերմինների ֆրանսերեն-հայերեն-ռուսերեն ուսումնական բառարան», 1993, «Ֆրանսիական առածներ և ասացվածքներ», 1994, «Ֆրանսերենի համեմատությունների դարձվածքները», 1997)։ Հեղինակ է բառարանների («Անգլիական առածների և ասացվածքների պատկերազարդ բառարան», 1999, «Անգլերեն դարձվածքների ուսումնական համառոտ բառարան», 2000) և ուսումնական ձեռնարկի («Թարգմանաբանական ուսումնական ձեռնարկ», 2000, համահեղինակ)[1][2][3]։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրանսերեն դարձվածաբանության զարգացման պատմություն, ռուսերեն, 1981։
- Արդի ֆրանսերեն լեզվի դարձվածաբանություն», ռուսերեն, 1987։
- Լեզվաբանական տերմինների ֆրանսերեն-հայերեն-ռուսերեն ուսումնական բառարան, 1993։
- Ֆրանսիական առածներ և ասացվածքներ, 1994։
- Ֆրանսերենի համեմատությունների դարձվածքները, 1997։
- Անգլիական առածների և ասացվածքների պատկերազարդ բառարան, 1999։
- Անգլերեն դարձվածքների ուսումնական համառոտ բառարան, 2000։
- Թարգմանաբանական ուսումնական ձեռնարկ, 2000 (համահեղինակ)[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007։
- ↑ Ayvazyan, H. M. (2005). Ov ov ē hayer: kensagrakan hanragitaran. Հայկական հանրագիտարան. հրատարակչություն. ISBN 978-5-89700-030-2.
- ↑ «Նազարյան Արման | armenianlanguage.am». www.armenianlanguage-am.armin.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Նազարյան, Արման Հրանտի (2000). Թարգմանաբանական ուսումնական ձեռնարկ. Ամարաս. ISBN 978-99930-1-017-3.