Արենախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արենախոտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Մրտածաղկավորներ
Ընտանիք Արենախոտազգիներ
Ցեղ Արենախոտ
Լատիներեն անվանում
Lythrum
Հոմանիշներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 27077
NCBI 13128

Արենախոտ (լատ.՝ Lythrum), արենախոտազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 30, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ արենախոտ մշտիկատերև (L. hissopifolia), արենախոտ կտավատատերև (L. linifolium), արենախոտ ճիպոտանման (L. virgatum), արենախոտ ուռատերև (L. salicaria

Ձևաբանություն[խմբագրել]

Ցողունը մերկ է կամ թույլ խավոտ, ճյուղավորվող, բարձրությունը՝ 50-100 սմ։ Տերևները նեղ նշտարաձև են, վերինները՝ հերթադիր, ստորինները՝ հակադիր։ Ծաղկաբույլը հուրան է, ծաղիկը՝ վարդածիրանագույև, ծիրանագույն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը բազմասերմ, երկբուն տուփիկ է։ Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր։ Բույսի և արմատների պատրաստուկը ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են որպես հակաբորբոքային միջոց։ Մեղրատու և գեղազարդիչ է։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

Հանդիպում է Սյունիքի, Կոտայքի, Արարատի մարզերի ճահճոտ, գերխոնավ վայրերում, գետերի, լճերի ափերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png