Արա Խաչադուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արա Խաչադուրյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 16, 1964(1964-09-16) (59 տարեկան)
ԾննդավայրԼիբանան
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունլեռնագնաց

Արա Խաչադուրյան (սեպտեմբերի 16, 1964(1964-09-16), Լիբանան), Լիբանանում ծնված մարսելաբնակ հայազգի մարզիկ, լեռնագնաց, վազորդ, «Հիշատակի Համար Վազել» (CPLM) միության անդամ[1]։ 2016 թվականին բարձրացել է Էվերեստի գագաթը, 2018 թվականին Մարսելից վազելով հասել է Հայաստան։ Մասնագիտությամբ ոսկերիչ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Խաչադուրյանը ծնվել է 1964 թվականին Լիբանանում։ Պատանի տարիներին ՀԲԸՄ-ՀԵԸ Ալեք Մանուկյանի շարքերում զբաղվել է սկաուտությամբ[2] և բասկետբոլով։ 1975-1990 թվականների Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառուվ ընտանիքը հեռանում է Լիբանանից և հաստատվում Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ 24 տարեկան հասակում Արան բացել է իր սեփական առաջին խանութը, չորս տարի անց՝ երկրորդը։ 40 տարեկանից զբաղվել է սպորտով՝ վազքով ու լեռնագնացությամբ։ Մասնակցել է Մարոկկոյում, Փարիզում անցկացվող մարաթոններին։ Բարձրացել է Արարատի, Մոնբլանի, Կիլիմանջարոյի և Էվերեստի գագաթները[3][4]։

2018 թվականի ապրիլին Արա Խաչադուրյանը Մարսելից վազելով հասնել Հայաստան՝ հաղթահարելով մոտ 5000 կմ տարածություն։ Մարսելից մեկնարկած վազքով Արան Եվրոպայով հասել է Թուրքիա, եղել է Արևմտյան Հայաստանում, որտեղ նախատեսում էր նամակ փոխանցել Թուրքիայի նախագահ Էրդողանին, բայց Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների պատճառով նա նամակը չի հանձնում հասցեատիրոջը։

2018 թվականը շատ խորհրդանշական եղավ, որովհետև Հայաստանի առաջին հանրապետության անկախության 100 և Երևանի 2800-ամյակների հետ համընկավ։ Եկա, նաև խաղաղ հեղափոխություն իրականացնելու համար իմ շնորհավորական խոսքը փոխանցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Արա Խաչադուրյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Marseille - Erevan: le nouveau défi d'Ara Khatchadourian». France 3 Provence-Alpes-Côte d'Azur (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  2. Պէյրութի մէջ հանդիպում` Էվերէսթը յաղթահարող Արա Խաչատուրեանի հետ
  3. «Աշխարհահռչակ Լեռնագնաց Արա Խաչատուրեան Պոլիս Այցելեց». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  4. Արա Խաչատուրյան. աշխարհի տանիքին. Տեսանյութ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]