Արամ Փախչանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Փախչանյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 1, 1968(1968-04-01) (56 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազդել է«Այբ դպրոց»
Էյբբի
Մասնագիտությունուսուցիչ
Աշխատանք«Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ նախագահ
Զբաղեցրած պաշտոններգործադիր տնօրեն
ԿայքԱրամ Փախչանյան

Արամ Փախչանյան (ապրիլի 1, 1968(1968-04-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի ֆիզմաթ դպրոցը, ապա՝ Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտը։ Աշխատել է ABBYY ընկերությունում 1993 թվականից մինչեւ 2022 թվականը։ Աշխատել է որպես հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավարի տեղակալ,1997 թվականից՝ կորպորատիվ նախագծերի բաժնի ղեկավար, 1999-2004 թվականներին՝ կորպորատիվ նախագծերի գծով փոխնախագահ։ 2004 թվականի ամռանից եղել է ABBYY ընկերության փոխնախագահը, հանդիսացել է նաև FormReader ծրագրի մենեջերը[1][2]։ Արամ Փախչանյանը կանգնած է եղել ընկերության ակունքներում, ակտիվորեն մասնակցել է բիզնեսի կայացման և զարգացման, միջազգային շուկաներ դուրս գալու գործում։ Այսօր ABBYY-ն ունի 1000-ից ավելի աշխատակիցներ և գրասենյակներ աշխարհի տարբեր երկրներում՝ ներառյալ Գերմանիան, Ուկրաինան, Ճապոնիան, Չինաստանը, Բրազիլիան, Ավստրալիան և ԱՄՆ[3]։

2006 թվականին Արամ Փախչանյանը մի շարք ընկերների հետ հիմնադրում է «Այբ» ակումբը և «Այբ» կրթական հիմնադրամը։

2014 թվականի հուլիսին Արամ Փախչանյանը դադարեցնում է ակտիվ գործունեությունը ABBYY ընկերությունում և տեղափոխվում է Հայաստան՝ ղեկավարելու «Այբ» դպրոցը ՝ միաժամանակ մնալով ABBYY-ի փոխնախագահի պաշտոնում՝ տարբեր հասարակական կառույցներում ընկերությունը ներկայացնելու իրավասությամբ[4]։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Փախչանյանն աչքի է ընկնում ակտիվ հասարակական գործունեությամբ։ Հանդիսանում է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհդրի նախագահ, «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Ամրոց» հիմնադրամի համահիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի անդամ։ 2021 թվականի սեպտեմբերից վարում է «Կրթության տապան» հաղորդաշարը Սիվիլնեթ առցանց հեռուստատեսությունում։

Հայաստանի առաջին վենչուրային ընկերության՝ «Գրանատուս Վենչուրս»-ի խորհրդատվական խորհրդի անդամ է։

TEDx Yerevan-ի խորհրդատվական խորհրդի անդամ է։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Փախչանյանն ամուսնացած է, ունի երկու դուստր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արամ Փախչանյանը ABBYY ընկերության կայքում Արխիվացված 2013-10-31 Wayback Machine (ռուս.)
  2. Արամ Փախչանյանը tadviser կայքում (ռուս.)
  3. ABBYY ընկերության փոխնախագահը հուլիսի 13-ին Երևանում կանցկացնի վարպետության դաս Արխիվացված 2016-03-05 Wayback Machine (հայ.)
  4. «ABBYY փոխնախագահ Արամ Փախչանյանը կղեկավարի Երևանի «Այբ» դպրոցը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսանյութեր