Արագոնյան հարթավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արագոնյան հարթավայր
Տեսակհովիտ և river valley?
Երկիր Իսպանիա
Երկարություն840 կմ
Մակերես40 կմ²
Աշխարհագրական տեղադրությունՊիրենեյան թերակղզի
Ջրլիցի ափինԷբրո և Էբրոյի դելտա
Ջրահավաքի տարածքԷբրոյի ավազան
Անվանված էԷբրո

Արագոնյան հարթավայր, միջլեռնային իջվածք Պիրենեյան թերակղզու հյուսիս–արևելքում[1]՝ Պիրենեյների, Իբերական և Կատալոնյան լեռների միջև։ Ալիքավոր հարթավայր է։ Բարձրությունը մոտ 250 մ է, լեռների մոտ՝ 500—700 մ։ Ոռոգվում է էբրո գետի և նրա վտակների ջրերով։ Արագոնյան հարթավայրը անվանվում է նաև Էբրո գետի հովիտ։

Կլիման մերձարևադարձային ցամաքային է, տարեկան տեղումները՝ 300—500 մմ։ Տիրապետում է չոր տափաստանը, տեղ–տեղ՝ կիսաանապատը և աղուտները։

Հարթավայրում ամենամեծ բնակավայրը Սարագոսա քաղաքն է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Большая Советская Энциклопедия» – Арагонская равнина, т. 2, стр. 156
  2. «Арагонская равнина» (ռուսերեն). Большая Советская Энциклопедия. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 683