Ատերտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատերտոն
Տեսակլեռնաշղթա, սարավանդ և տեսարժան վայր
Երկիր Ավստրալիա
ՎարչատարածքՔվինսլենդ
Ամենաբարձր կետMount Bartle Frere?
ԲԾՄ486 մետր
ԼեռնաշղթաՄեծ Ջրբաժան լեռնաշղթա
Քարտեզ
Քարտեզ

Ատերտոն (անգլ.՝ Atherton Tableland), սարահարթ, որը գտնվում է Ավստրալիայի հյուսիս-արևելյան մասում, Քվինսլենդ նահանգում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է Մեծ Ջրբաժան լեռնաշղթայի մասը։ Հյուսիսային մասը սահմանափակվում է Պալմեր գետով, իսկ հարավային մասը` Բարդեկին գետով։ Մակերեսը մոտավոր 12000 կմ2 է, բարձրությունը ծովի մակերեսից տատանվում է 600-ից 900 մետրի միջև։ Հողը բերրի է, հրաբխային ծագումով։ Կլիման արևադարձային է, բարձր դիրքը վայրը դարձնեում է պիտանի անասնաբուծության համար։ Դուրս է թափվում մեծ քանակությամբ նստվածցք[1]։

Հիմնական գետը, որը հոսում է սարահարթով, Բերոնն է, որը մի մասում սահմանափակաված է դամբով (կառուցվել է 1955 թվականին) Տինուրա արհեստական լճի ձևավորման համար, որի ջուրը օգտագործում են ոռոգման նպատակների համար։ Մի քանի ջրվեժներ օրինակ, Բերոնը և Ուոլամենը, Ավստրալիայի ամենաբարձր ջրվեժներն են։ Հանդիպում են խառնարանային լճեր։ Շատ ժայռեր համարվում են հանգած հրաբուխներ։ Այստեղ կա անագ և ոսկի։

Շրջանը հարուստ է էնդեմիկ ֆլորայով և ֆաունայով[2]։ 2011 թվականին այստեղ հայտնաբերվել է գիտության համար նոր հազվադեպ ճանճ` Scaptia beyonceae, որն անվանվել է երգչուհի Բիյոնսեի պատվին[3]։

Սարահարթում գտնվում են մի քանի քաղաքներ` Ատերտոնը, Կաիրին, Կուրանդան, Մարիբան, Մալանդան, Միլլա-Միլլան, Ռեյվենսխոն, Ծերբերտոնը, Յունգաբերրան, Ուոլկամինը և Չիլլագոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատերտոն սարահարթը հին ժամանակներից բնակեցվել է Ավստրալիայի բնիկ ժողովուրդներով` Ավստրալիայի աբորիգեններով։ Եվրոպացիների` շրջանում հայտնվելը բերել է աբորիգենների թվաքանակի կտրուկ կրճատումանը, մեծ մասը մահացել է ներմուծված հիվանդություններից կամ էլ հրազեն զենքերից[4]։

Ատերտոնը հայտնաբերող եվրոպացին եղել է բուշմեն և ճանապարհորդ Ջեյմս Վենչուր Մալլիգան (անգլ.՝ James Venture Mulligan), որը հետազոտել է շրջանը 1875 թվականին[5]։ Նրա հետ զուգահեռ սարահարթը ուսումնասիրել է Ջոն Ատերտոնը, որի պատվին էլ անվանվել է սարահարթը։ Հետազոտության ընթացքում հաջողվել է անագի հանքավայր գտնել ապագա Խերեբերտոն բնակավայրի մոտակայքում, որին հետևել է սարահարթի ակտիվ բնակեցումն ու յուրացումը, այդ թվում` ճանապարհ է հարթվել Խերբերտոնից մինչև Պորտ-Դուգլաս, հիմնվել է Ատերտոն բնակավայրը, որը պաշտոնապես քաղաք է դարձել 1886 թվականին։ Բացի դրանից շրջանում անցկացվել են թանկարժեք տեսակների ծառերի ակտիվ հատում։

Սարահարթի առաջին օտարերկրացի բնակիիչներից դարձել են չինացիները, որոնք համարվում են գյուղատնտեսության առաջամարտիկները Հյուսիսային Քվինսլենդում։ Նրանք հիմնել են սեփական Չայնաթաունը Ատերտոնում, որտեղ 20-րդ դարին սկզբին ապրում էին 1000-ից ավելի մարդիկ։ Մինչև 1919 թվականը չինացիները ցանում էին եգիպտացորենի 80%-ը շրջանում[5]։

1925 թվականին «Ջիլիզ» մայրուղու շինարարությունը զգալիորեն կատարելագործել է հաղորդակցությունը. Կորալյան ծովի ափից մինչև սարահարթ հնարավոր է դարձել հասնել մեկ օրում։ 1955 թվականին ավարտել է սարահարթի շինարարությունը Բարոն գետի վրա[5]։

Ներկայումս սարահարթը համարվում է Ավստրալիայի խոշոր գյուղատիրական կենտրոններից մեկը, որտեղ աճում է շաքարեղեգ, ավոկադո, եգիպտացորեն, գետնաելակ, ցիտրուս և մանգո։ Բացի դրանից, մշակվում են կաթնային անասնաբուծությունը և արոտավայրերի տնտեսությունը։ Ակտիվորեն զարգանում է զբոսաշրջությունը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Atherton Tableland» (անգլերեն). Encyclopædia Britannica Online. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 3 апреля 2009-ին.
  2. «Atherton Tablelands - Flora and Fauna» (անգլերեն). Atherton Tablelands Travel Guide. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 19-ին. Վերցված է 3 апреля 2009-ին.
  3. Atherton, Ben (2012 թ․ հունվարի 13). «CSIRO unveils bootylicious Beyonce fly». ABC Online. Australian Broadcasting Corporation. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.
  4. «Atherton Tablelands - Aboriginal History» (անգլերեն). Atherton Tablelands Travel Guide. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 3 апреля 2009-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Atherton Tablelands - History» (անգլերեն). Atherton Tablelands Travel Guide. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 3 апреля 2009-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Atherton Tableland — Ատերտոնի սարահարթը, տեղեկություններ զբոսաշրջության մասին (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատերտոն» հոդվածին։