Ավետ Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Գաբրիելյան 

Ավետ Կարապետի Գաբրիելյան (Տեր-Գաբրիելյան Ավդեյ, 1899, ապրիլի 7 - 1983, հունիսի 19), հայ ջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945), Համամիութենական մրցույթի դափնեկիր (1935, Մոսկվա, 2-րդ մրցանակ), ԽՍՀՄ (1946), ՀԽՍՀ (1965) Պետական մրցանակակիր։

Ծնվել է Դոնի Ռոստովում։ Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (1929)։ 1922-23-ին դասավանդել է Երևանի երաժշտական ստուդիայում, 1923-24-ին և 1941-44-ին` Երևանի (1974-ից` պատվավոր պրոֆեսոր), 1938-79-ին` Մոսկվայի կոնսերվատորիաներում (1976-ից` պրոֆեսոր)։ Կոմիստասի անվան քառյակի հիմնադիր անդամներից է (1924-74-ին` 1-ին ջութակ)։ Հանդես է եկել մենահամերգներով, սիմֆոնիկ նվագախմբի հետ և անսամբլներում (Ա. Գոլդենվեյզերի, Հ. Նեյհաուզի, Կ. Իգումնովի, Վ. Մերժանովի հետ)։

Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանում։

Ավետ Գաբրիելյանի անունով է կոչվել Երևանի թիվ 12 երաժշտական դպրոցը։[1]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. (2005) Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, էջ 244։ 


Արտաքին հղումներ [խմբագրել]

Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝