Ավետիք Ավդալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավետիք Ավդալյան
Ծնվել է1920
ԾննդավայրՄոլլա-Գյոկչա, Ալեքսանդրապոլի գավառ
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան և Փառքի երրորդ աստիճանի շքանշան

Ավետիք Բադալի Ավդալյան (1920, Մոլլա-Գյոկչա, Ալեքսանդրապոլի գավառ - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետիք Ավդալյանը ծնվել է 1920 թվականին, Անիի շրջանի Մարալիկ գյուղում։ 1940 թվականին ավարտել է Մարալիկի միջնակարգ դպրոցը։ Աշխատել է որպես շրջանային գրադարանի վարիչ և դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ[1]։

1940 թվականին Ավետիքը զորակոչվել է կարմիր բանակ։ Ծառայել է Լիտվայի արևմտյան սահմաններում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Լատվիայում և Լիտվայում թշնամու դեմ մղված ճակատամարտերում։ Ավդալյանը մարտնչել է Ստալինգրադյան, 1-ին Մերձբալթյան և Լենինգրադյան ռազմաճակատներում, ցուցաբերելով խիզախություն, բարձր կարգապահություն։ Ավդալյանը երկու անգամ վիրավորվել է, բայց չի հեռացել ռազմի դաշտից։ Մարտերում ցուցաբերած արիության և խիզախության համար արժանացել է Կարմիր աստղի, Փառքի 3-րդ աստիճանի շքանշանների և մեդալների։ 1941 թվականին Ավդալյանը ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը[1]։

Ավդալյանը բանակից զորացրվել է 1946 թվականին և նույն թվականից աշխատել Ձորաշենի յոթնամյա դպրոցում։ 1947 թվականից մինչև 1954 թվականն աշխատել է շրջանային ֆիզկուլտկոմիտեի նախագահ և ֆիկուլտուրա դասավանդել Մարալիկի միջնակարգ դպրոցում, հետագայում անցել է կուսակցական աշխատամնքի[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • Փառքի 3-րդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]