Ավաչինյան խորշ
Ավաչինյան խորշ | |
---|---|
Տեսակ | ծոց |
Երկիր | Ռուսաստան |
Խորություն | 26 մետր |
Մասն է | Բերինգի ծով |
Լիճ հոսող գետ | Ավաչա, Պարատունկա և Նալիչևկա |
Ավաչինյան խորշ (Ավաչինյան ծովախորշ), Խաղաղ օվկիանոսի խոշոր չսառած խորշ, գտնվում է Կամչատկայի թերակղզու հարավ-արևելյան ափին։ Հանդիսանում է Կամչատկայի շրջանի գլխավոր տրանսպորտային «դարպասը»։ Հիմանական նավակայանը Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքն է, սպասարկում է ձկնորսական և բեռնատար նավերը[1]։
Խորշը բացվել, քարտեզագրվել և նկարագրվել է 1729 թվականին, Վիտուս Բերինգ ղեկավարած Կամչատկայի առաջին գիտարշավի ժամանակ։
Կարճ նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավաչինյան խորշը աշխարհի ամենամեծ խորշերից մեկն է և կարող է ընդունել աշխարհի ցանկացած նավ[1][2]։ Այն իրենից ներկայացնում է Ավաչինյան ծոցի ներքին փակ հատվածը։ Խորշի երկարությունը 24 կմ է, լայնությունը մուտքի մոտ 3 կմ, ընդհանուր մակերեսը կզմում է 215 կմ²[1]։ Խորությունը մինչև 26 մետր է։ Խորշ են թափվում Ավաչա և Պարատունկա գետերը։ Սարքավորված է փարոսներով։
Խորշի ափին են գտնվում Կամչատկայի Պետրոպավլովսկ և Վիլյուչինսկ քաղաքները։
Հանդիսանում է Կամչատկայում Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի բազավորման հիմնական վայրը։
Խորշի ինքնատիպ սիմվոլ և դիտարժան վայր է համարվում բաց Ավաչինյան ծոցի մուտքի մոտ գտնվող Տրի Բրատա (Երեք եղբայրներ) ժայռը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Анастасия Журавель. «Камчатка. Авачинская бухта». «Семь чудес России» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2088 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Russia Beyond the Headlines (2014 թ․ փետրվարի 19). «Невероятно, но эти 10 мест — в России». ИноСМИ.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Авачинская губа (физическая карта, масштаб 1:500 000) // Национальный атлас России. — М.: Роскартография, 2004. — Т. 1. — С. 273. — 496 с. — 3000 экз. — ISBN 5-85120-217-3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավաչինյան խորշ» հոդվածին։ |
|