Աստվածատուր քահանայի և Պարումի խաչքար (Այրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստվածատուր քահանայի և Պարումի խաչքար
Աստվածատուր քահանայի և Պարումի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԳեղարքունիքի մարզի Այրք գյուղի մեջ գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու բակի արևմտյան մասում։
Սկզբնական տեղադրությունՍուրբ Աստվածածին եկեղեցու բակի արևմտյան մասում։
Ներկա տեղադրությունՍուրբ Աստվածածին եկեղեցու բակի արևմտյան մասում։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Աստվածատուր քահանային և Պարումին։
ԽաչագործԽաչքագործն անհայտ է։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուն Մարութն է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1650 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը ունի քանդակներ։ Քիվի կենտրոնում գահակալաց Հիսուսն է, որոնց շրջապատում են 4 ավետարանիչների կենդանական քանդակներ։
Նյութտուֆ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԳերեզմանոց
 Holy Mother of God church in Ayrk village Վիքիպահեստում

Աստվածատուր քահանայի և Պարումի խաչքար, գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Այրք գյուղի մեջ գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու բակի արևմտյան մասում՝ գետնին կանգնեցված։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (5.11/2.2.20)[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցու բակի արևմտյան մասում։

Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի քիվի կենտրոնում գահակալած Հիսուսի քանդակն է։

Նրա շուրջ քանդակված են 4 ավետարանիչներն,

  1. Մատթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև նրա Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով։
  2. Մարկոսը ներկայացվում է առյուծի խորհրդանիշով, որովհետև իր Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է, թե Հիսուս Աստծո Որդին է։
  3. Ղուկասը նույնացվում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ նրա Ավետարանը սկսվում է Զաքարիայի` տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ։ Այս պատմությունն իր հերթին դիտվել է իբրև պատրաստություն Քրիստոսի զոհաբերության։
  4. Հովհաննեսը ներկայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև նա իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր` հայտարարելով Քրիստոսի աստվածությունը։

Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի քիվին և շրջանակներին առկա է 5 տող վիմական արձանագրություն[2]

  1. Ա[ՍՏՈՒԾՈ]Վ ՄԱՐՈՒԹՍ ԿԱ[Ն]ԿՆԵՑԻ
  2. ԶԽԱՉՍ ԵՂԲԱՐՆ ԻՄ Ա[ՍՏՈՒԱ]ԱՏՈԻՐ Ք
  3. ԱՀԱ[ՆԱ]ՅԻՆ, ՈՐ Ի ՁԵՌՍ ԱՆԱԻՐ
  4. ԻՆԱՅ ՓՈԽԵՑԱՒ ԱՌ ՔՍ։ ՀՕՐՆ ՊԱՐՈԻՄՒՆ.
  5. ԹՎ :ՌՂԹ: (1650):

Համաձայան արձանագրության՝ խաչքարը նվիրված է Աստվածատուր քահանային և Պարումին։ Կերտվել է 1650 թվականին՝ Մարութի պատվերով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]