Առաքել (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առաքել (այլ կիրառումներ)
Առաքել
Առաքել
Տեսակարական անձնանուն
Նշանակությունուղարկել
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված անուններԱռաքել, Քալի
Կապված հոդվածներ«Առաքել» սկսվող էջեր

Առաքել, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն առաքել՝ «ուղարկել» բայի անցյալ դերբայ առաքեալ ձևից, որը նշանակում է «ուղարկված»։ Համարվում է հունարեն άπόστολος բառի թարգմանությունը, որը գործածվում է որպես անձնանուն։ Արաբերեն rasūl բառը ևս նշանակում է «ուղարկված, առաքյալ» և գործածվում է որպես արաբական անձնանուն[2]։

Սկսել է գործածվել 12-րդ դարից։ Հնագույն ձևն է Առաքեալ, որը կրճատմամբ դարձել է Առաքել։ Ղարաբաղում գործածվում է ավելի կրճատ ձևը՝ Քալի[2]։

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաքել վարդապետ Անեցի, հիշած է Անիի Ծաղկաձորի աշտարակի արձանագրության մեջ[3]։
  • Առաքել քահանա, համբակ գրիչ, եղել է Աստվածատուր աբեղա գրչի օգնականը Կեչառուքում[4]։
  • Առաքեալ վարդապետ, միաբան Ս․ Գրիգորի վանից Դարանաղեաց գավառի[5]։
  • Առաքել գրիչ, օրինակեց Ավետարանը՝ Կամախ գավառի Սիմա գյուղի Եղիվանք անապատում[6]։
  • Առաքել, միաբան Կամախի Եղիվանք անապատի[6]։
  • Առաքել, քահանա, գրիչ, օրինակեց Հաղպատում Եսայի և Թուղթք Պողոսի[7]։
  • Առաքել քահանա Կեչրորցի, զանազան տանջանքներով նահատակվել է Կեչրորում[8]։
  • Առաքել, որդի Ռոմանոսի, եղբայր Սահակ Անեցի քահանայի, որ ստացավ Գետաշենի Ավետարանը։ 1211 թվականին արդեն մահացած էր[9]։
  • Առաքել, վանահայր Բագարանի ուխտին, ով նորոգեց Զաքարե ամիրսպալասարի օգնությամբ[10]։
  • Առաքել, կանգնեցրել է մի խաչքար Վայոց ձորի Սայլան գյուղում[11]։
  • Առաքել աբեղա Անեցի կամ Շիրակավանցի, ով 1222 թվականին Մխիթար Չեչկանց Շիրակավանեցու օգնությամբ արաբերենից թարգմանեց «Աղէկախօս» երազահանը (արաբերեն տարբերակը կոչվում է «Թուփառմուլք», որի հեղինակներն են արաբ Խալավխանը և Սուլթանը)[12]։
  • Առաքել վարդապետ, արաբերենից թարգմանել է «Պղնձե քաղաք» վեպը[13]։
  • Առաքել վարդապետ, ունի աղոթքներ, որոնք անցել են Կիպրիանոսի մեջ[14]։
  • Առաքել վարդապետ, ունի ոտանավոր «Վասն երկոտասան կենդանակերպիցն», որ հրատարակված է Երն․ երկն․ ոտ․ գրքի վերջում[15]։
  • Առաքել վանահայր Լմբատի վանից, ժամանակակից Գրիգոր արքեպիսկոպոսի՝ առաջնորդի (1215-1227) Անիի[16]։
  • Առաքել պատրիարք Երուսաղեմի, հաջորդեց Աբրահամին և կառավարեց 1218-1230 թվականներին։
  • Առաքել Ղետրացի Տաթևի վանքից, մի զանգակ է նվիրել Սուչավայի հայոց եկեղեցուն[17]։
  • Առաքել, որդի Պետրոս երեց Կատենայեցու, որ Հռոմկլայում գրեց մի Ավետարան[18]։
  • Առաքել, եկել է Բուլղարիայի Թռնովա քաղաքից 1258 թվականին և քահանա է ձեռնադրվել[19]։
  • Առաքել Երզնկացի, կազմարար Երզնկայում[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. 2,0 2,1 Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 206-207 — 634 էջ։
  3. Շիրակ, էջ 41, 1160 թ
  4. Այրարատ, էջ 266, Հայապ․ էջ 399, 1184 թ
  5. Ձեռագիր, Սեբաստիա, էջ 247, 1201 թ
  6. 6,0 6,1 Ձեռագիր, Վենետիկ, Ա․, էջ 420, 1203 թ
  7. Յովսէփեան, Նիւթեր և ուս․ Ա․, էջ 71, 1207 թ
  8. Այրարատ, 47 ա, Շիրակ, էջ 129-130, Նոր վկ․, էջ 94-95, 1208 թ
  9. Յովսէփեան, Նիւթեր և ուս․ Ա․, էջ 42, 43
  10. Այրարատ, էջ 67, 1211 թ
  11. Սիսական, էջ 129, 1222 թ
  12. Տաշեան, Ցուց․, 348 բ, Յովնանեան, Հետազօտ․ Բ, 332, Ալիշան, Հին հաւատք 401, Bodleian 236
  13. Տաշեան, Ցուց․ 354 ա, Մատեն․ մանր ուս․ Բ, էջ 5-6
  14. Տաշեան, Ցուց․, էջ 474 բ, 511բ
  15. Առաք․ կենդ․, էջ 62-63
  16. Շիրակ, էջ 164-165
  17. Տան, Արևել․ հայք, էջ 18, 1244 թ
  18. Թորոս Աղբար, Բ․ 351, 1248 թ
  19. Ձեռագիր, Սեբաստիա, էջ 581
  20. Ֆ․ Մուրատ, Յայտ․ Յովհ, էջ յխ