Աշոտ Ամատունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամատունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Ամատունի
դեկտեմբերի 23, 1923(1923-12-23)[1] - հոկտեմբերի 9, 2018(2018-10-09) (94 տարեկան)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահվան վայրՍիմֆերոպոլ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ուկրաինա և  Ռուսաստան
Զորատեսակտանկային զորքեր
Կոչումգեներալ-լեյտենանտ[2], կրտսեր լեյտենանտ, լեյտենանտ, գնդապետ[1] և գեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1] և Ստալինգրադի ճակատամարտ[1]
ԿրթությունԶրահատանկային զորքերի ռազմական ակադեմիա (1951) և Շիրակի պետական համալսարան
Պարգևներ

Աշոտ Հաբեթի Ամատունի (դեկտեմբերի 23, 1923(1923-12-23)[1], Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հոկտեմբերի 9, 2018(2018-10-09), Սիմֆերոպոլ), հայազգի գեներալ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1923 թ. դեկտեմբերի 23-ին ք. Գյումրի (Շիրակի մարզ, ՀՀ)։ Զորակոչվել է ԶՈւ 1941 թ. հունվարի 1-ին Լենինականի ՔԶԿ-ի կողմից։ ՀՄՊ-ին մասնակցել է 1941 թ. հուլիսի 16-ից։ Մարտնչել է Ուկրաինայում որպես գնդացրորդ։ Մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, 1943 թ. հունվարի 22-ին ծանր վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո տանկային դասակի (135-րդ Տանկային բրիգադ) հրամանատար Ա. 1944 թ. մասնակցել է Կռիվոյ Ռոգ, Վոզնեսենսկ, Օդեսա, Տիրասպոլ, Նիկոլաև, Մարիուպոլ, Մազովեցա, Դեմգլինա, Լյուբեն, Վարշավա, Պոզնան քաղաքների ազատագրմանը։ 1945 թ. հունվարի 14-22-ին 1-ին տանկային դասակի (3-րդ Տանկային գումարտակ, 49-րդ Տանկային բրիգադ) գվ. լեյտենանտ Ա. ք. Սոխաչևի շրջանում ոչնչացրել է 3 շոգեքարշ, 110 ավտոմեքենա, 2 հրանոթ, 2 զենիթային թնդանոթ, 6 ականանետ, 8 զինապահեստ և գերությունից ազատել 250 զինվոր և 150 քաղաքացի։ Լյուբեն քաղաքի համար մղվող մարտերում Ա. դասակը գրոհով օդանավակայանում ոչնչացրել է 17 ինքնաթիռ անձնակազմով, իսկ ք. Ինովրացլավում գրավել է 3 էշելոն շարժակազմ, ոչնչացրել 3 շոգեքարշ, 2 հրանոթ, 2 տանկ, իսկ օդանավակայանում՝ 10 ինքնաթիռ, ավելի քան 250 զինվոր։ Լեհական Սոխաչև, Լյուբեն և Ինովրացլավ քաղաքների ազատագրման ժամանակ հրամանատարության հատուկ առաջադրանքների հաջող կատարման ու ցուցաբերած արիության և հերոսության համար 1-ին տանկային դասակի (3-րդ Տանկային գումարտակ, 49-րդ գվ. Տանկային բրիգադ) հրամանատար գվ. լեյտենանտ Ա. Հ. Ամատունուն ԽՍՀՄ ԳԽՆ 1945 թ. փետրվարի 25-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 33040) և «Ոսկե աստղ» մեդալով (№ 5829, ԽՄՀ գրքույկ № 6604, ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 7419, Շքանշանային գրքույկ № 575340): Աչքի է ընկել Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքի համար մղվող մարտերում, պարգևատրվել է «Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի» շքանշանով։ 1951 թ. ավարտել է Ի. Ստալինի անվ. Զրահատանկային և մեքենայացված զորքերի ռազմական ակադեմիան։ 1952-1958 թթ. ծառայել է տանկային գնդի (ք. Տիրասպոլ, Մոլդովա), 1958-1963 թթ.՝ տանկային դիվիզիայի (ք. Բելցի, Մոլդովա) հրամանատար, 1963-1973 թթ.՝ կորպուսի (ք. Սիմֆերոպոլ, Ղրիմ) հրամանատարի տեղակալ, 1973-1984 թթ.՝ 7-րդ Բանակի (Երևան) հրամանատարի տեղակալ։ Գնդապետ (Հր. ԽՍՀՄ ՊՆ, № 0181, 8.02.65), գեներալ-մայոր (Որոշում ԽՍՀՄ ԳՆԽ, 7.05.80): 1984 թ. զորացրվել է պահեստ։ 1984-1995 թթ. եղել է «Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում» թանգարանի տնօրեն։ Ապրում է Սիմֆերոպոլում։ Ղրիմի Պատերազմի վետերանների կոմիտեի նախագահ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է՝

  • 1945 թ.՝ Խորհրդային միության հերոս։
  • 1980 թ.՝ բանակի գեներալ-մայոր։
  • Գեներալ-լեյտենանտ։
  • Կարմիր դրոշի (Հր. 2-րդ գվ. Տանկային բրիգադ, № 04, 3.02.45),
  • Կարմիր աստղի (1. Հր. 135-րդ գվ. Տանկային բրիգադ, № 195, 23.03.44, № 575924; 2. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 30.12.56, № 3517866),
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 30.04.75, № 5653)
  • «ԽՍՀՄ ԶՈՒ-ում Հայրենիքին ծառայության համար 3-րդ աստիճանի» (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 30.04.75, № 5653) շքանշաններով,
  • «Մարտական վաստակի համար» (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 17.05.51) մեդալով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ով ով է.հայեր (կենսագրական հանրագիտարան։ Երկու հատորով), Հայկական հանրագիտարանի խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ, Երևան, Հայկական հանրագիտարան հրատ., Հ.1, Աբալյան-Ղուշչյան, 2005։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական թանգարանի պաշտոնական կայք։ ԱՄԱՏՈՒՆԻ ԱՇՈՏ ՀԱԲԵԹԻ [1] Արխիվացված 2016-08-28 Wayback Machine
  • «Հայ ազգ» հիմնադրամի հանրագիտարան։ Համացանցային հանրագիտարան։ Ամատունի Աշոտ Հաբեթի:[2]