Անտոն Չեխովի հուշարձան (Դոնի Ռոստով)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անտոն Չեխովի հուշարձան (այլ կիրառումներ)
Անտոն Չեխովի հուշարձան | |
---|---|
Անտոն Չեխովի հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | հունվարի 28, 2010 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Դոնի Ռոստով |
Շինության ձև | Քանդակ |
Նյութ | բրոնզ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Անտոն Չեխովի հուշարձան (ռուս.՝ Памятник Антону Чехову), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, որը նվիրված է ռուս մեծանուն գրող Անտոն Պավլովիչ Չեխովին։ Բրոնզե հուշարձանը տեղադրվել է 2010 թվականին՝ գրողի ծննդյան 150-ամյակի առթիվ[1]։ Դոնի Ռոստովում հուշարձանը գտնվում է Չեխովի պողոտայի և Պուշկինի փողոցի հատման վայրում[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտոն Պավլովիչ Չեխովի հուշարձաններ տեղադրված են Ռուսաստանի տարբեր քաղաքներում՝ Մոսկվայում, Տագանրոգում, Յուժնո-Սախալինսկում, Կրասնոյարսկում, Տոմսկում և որոշ փոքր բնակավայրերում[2]։ 2010 թվականի գարնանը ծնվել է Դոնի Ռոստովում Անտոն Չեխովի հուշարձանի ստեղծման գաղափարը։ Այն կյանքի կոչելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով և անցկացվել է մրցույթ[3], որի արդյունքներով ընտրվել է ռոստովցի քանդակագործ, Ռուսաստանի վաստակավոր նկարիչ Անատոլի Սկնարինի նախագիծը։ Հեղինակը գրողի պատկերը ստեղծել է հայտնաբերվված արխիվային լուսանկարներով[1]։
Հուշարձանի տեղադրման վայրը միանգամից չի որոշվել։ Դիտարկվել են մի քանի տարբերակներ՝ վաճառական Մաքսիմովի տան մոտի տարածքը Ստանիսլավսկու և Սեմաշկոյի փողոցների խաչմերուկում, Գրքի տան մոտ Բուդյոննու պողոտայում կամ Պուշկինի փողոցում՝ Հանրային գրադարանի մոտ։ Նաև առաջարկվել է գրողի հուշարձանը տեղադրել Պուշկինի և Չեխովի փողոցների հատման վայրում. հենց այս տարբերակն էլ, ի վերջո, ընտրել է հանձնաժողովը։
Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2010 թվականի հունվարի 28-ին[1]։
Հուշարձանի բարձրությունը 2,5 մետր է[4]։