Անտոն Գերաշչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն Գերաշչենկո
Ծնվել էմայիսի 2, 1937(1937-05-02)
ԾննդավայրՏաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 7, 2012(2012-12-07) (75 տարեկան)
Մասնագիտությունգրող, մանկագիր և լրագրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Ժանրերվեպ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ

Անտոն Իվանովիչ Գերաշչենկո (ռուս.՝ Анто́н Ива́нович Гера́щенко, մայիսի 2, 1937(1937-05-02), Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 7, 2012(2012-12-07)[1]), խորհրդային ռուս գրող, արձակագիր, լրագրող։ ԽՍՀՄ, ապա Ռուսաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Գերաշչենկոն ծնվել է 1937 թվականին Տաշքենդում[2] զինվորականի ընտանիքում[3]։

Հայրը եղել է Կարմիր բանակի կադրային սպա, ով մահացել է 1944 թվականի փետրվարին Հայրենական մեծ պատերազմի ռամաճակատում` Կերչի թերակղզու ազատագրման ժամանակ։ 1948 թվականին՝ պատերազմի ավարտից հետո նրա մայրը երեխաների հետ մեկնել է իր հայրենիք` Կուբան։ Այնտեղ ընտանիքը բնակվել է Կանևսկայա գյուղում։ Անտոնի մայրը պատերազմի ժամանակ դարձել էր հաշմանդամ։

1951 թվականին Անտոնի մայրը մահացել է, իսկ ապագա գրողը մնացել է որբ[4]։ Նրան եղբոր հետ տեղափոխել են զոհված սպաների երեխաների համար նախատեսված մանկատուն, որտեղ Անտոնն ավարտել է 7-րդ դասարանը, ապա դարձել է Կրասնոդարի երկրամասի Գուլկևիչիի շրջանի կոլտնտեսության աշխատուժի աշակերտ։ Այնտեղից նրան ուղարկել են սովորելու Նովոչերկասսկի Ֆաբրիկա-գործարանային ուսումնառության դպրոց, որն ավարտելուց հետո որպես շինարար-հարդարող աշխատել է Դոնի Ռոստովում, Վրաստանում, Վոլգոդոնսկում, Նովոսիբիրսկում, միևնույն ժամանակ, ստանում է լիարժեք միջնակարգ կրթություն` ավարտելով երիտասարդ աշխատողների դպրոցը։

Այնուհետև Գերաշչենկոն զորակոչվում է խորհրդային բանակ, որտեղ անցնում է ակտիվ ծառայություն։ Զորացրվելուց հետո Ռոստսելմաշի գործարանում եղել է շինարար։ Այդ շրջանում սկսել է գրել իր առաջին պատմվածքներն ու ակնարկները։

1962 թվականին ընդունվել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի հեռակա բաժին և տեղափոխվել է լրագրողական աշխատանք կատարելու Հյուսիսային Կովկասի քաղաքացիական ավիացիայի վարչության «Օդային ճանապարհ» թերթում։ 1963 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ 1968 թվականին ավարտել է Գրականության ինստիտուտը և մինչև 1982 թվական եղել է Դոն ամսագրի գրական աշխատող։

1976 թվականին դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Գրել է նաև երեխաների համար։ 1975 թվականին հրատարակել է իր ֆանտաստիկ-արկածային վեպը «Բոմբար-I», քաղաքացիական պատերազմի մասին, իսկ 1985 թվականին՝ «Դեպի տուն երկար ճանապարհը» վիպակը` անսովոր ճանապարհոդրության մասին։

1990-2000 թվականներին Գերաշչենկոն շարունակում է գրել, հրատարակում է «Ռոստով-պապա» ինքնակենսագրական վեպը[5]։

Մահացել է 2012 թվականի դեկտեմբերի 7-ին։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Трава зеленая: Рассказы. — Ростов н/Д: Кн. изд-во, 1971. — 108 с. — 30 000 экз.
  • Одержимость: Очерки. — Ростов н/Д: Кн. изд-во, 1972. — 103 с. — 15 000 экз.
  • Бомбар-I. — Ростов н/Д: Кн. изд-во, 1975. — 117 с. — 30 000 экз.
  • Яблоневый цвет: Повесть. — Ростов н/Д: Кн. изд-во, 1978. — 144 с. — 30 000 экз.
  • Ярь: Роман. — Ростов н/Д: Кн. изд-во, 1979. — 368 с. — 30 000 экз.
  • Ярь: Роман. — Ростов н/Д: Кн. изд-во, 1982. — Т. Кн. 2. — 207 с. — 30 000 экз.
  • Ярь: Роман. — Ростов н/Д: Кн. изд-во, 1984. — Т. [Кн. 1, 2]. — 464 с. — 30 000 экз.
  • Ярь: Роман и повесть [Завязь]. — М.: Современник, 1981. — 400 с. — (Новинки «Современника»). — 75 000 экз.
  • Личное счастье: Повести и рассказы. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — 285 с. — 30 000 экз.
  • Горицвет: Роман / [Худож. В. И. Костров]. — Ростов н/Д: Кн. изд-во, 1988. — 285 с. — 30 000 экз.
  • Расколдованный круг: Роман. — Ростов н/Д: Кн. изд-во, 1990. — 206 с.
  • Ростов-папа: Роман-хроника о временах застоя, перестройки и смуты. — Ростов н/Д: ГинГо: NB, 2002. — 301 с. — ISBN 5-88816-129-5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Стр. 8» (PDF). «Донской писатель». Декабрь 2012.
  2. С днём рождения! // Донской писатель. — 2011. — № 4. — С. 8. Архивировано из первоисточника 5 Նոյեմբերի 2014.
  3. Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. - изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - С. 85. - 416 с. - 20 000 экз.
  4. «Моя жизнь, или как я жил и стремился быть писателем». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  5. Назарчук П. Так жили поэты… // Город N. — 15-21 января 2003. — № 02 (508). Архивировано из первоисточника 4 Մարտի 2016.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. - изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - С. 85-88. - 416 с. - 20 000 экз.
  • Вельяминов В. Техническое озорство донского писателя [О А. И. Геращенко и его творчестве] // Молот. - 3 апреля 2001.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]