Անտոնին Տեր-Մանուելյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնին Տեր-Մանուելյանց
Ծնվել է1924 հուլիսի 5
ԾննդավայրՎելկա Մորժինա, ՉԽՍՀ
ԿրթությունՊրահայի պոլիտեխնիկական ինստիտուտ
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ

Անտոնին Նիկոլայի Տեր-Մանուելյանց (1924, հուլիսի 5, Վելկա Մորժինա, ՉԽՍՀ), չեխոսլովակյան տնտեսագետ։ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1949

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Պրահայի պոլիտեխնիկական ինստիտուտի տնտեսագիտության և մաթեմատիկական վիճակագրության ֆակուլտետը (1948Մաթեմատիկա և վիճակագրություն է դասավանդել Պրահայի պոլիտեխնիկական և կառավարման ինստիտուտներում։

1964-1965 թվականներին հյուր-դասախոս է եղել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (ԱՄՆ)։ Աշխատությունները հիմնականում նվիրված են սոցիալիստական վերարտադրության մաթեմատիկական մոդելավորման հարցերին (Տնտեսական խնդիրների լուծման մաթեմատիկական մեթոդներ, 1965, Կառավարման օպտիմալացման համալիր մեթոդներ, 1968-1970, Տնտեսական պրոցեսների մոդելավորում, 1973, Պաշարների կառավարման մաթեմատիկական մոդելներ, 1980 և այլն)։ Մշակել է պաշարների բարդ համակարգերի կառավարման օպտիմալացման մեթոդներ, որոշումների կայացման բազմանպատակային մոդելներ, կառավարչական որոշումների կայացման տրամախոսական համակարգեր։ Զեկուցումներով ու դասախոսություններով հանդես է եկել ԽՍՀՄ-ում (այդ թվում Երևանում՝ 1974-1975 թվականներին), սոցիալիստական մյուս երկրներում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Իտալիայում, Ֆրանսիայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 674