Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անուշավան Հովհաննեսի Շիրոյան (1893, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1968, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Սովորել է Վանի ծխական դպրոցում, ապա ուսուցչական վարժարանում։ 1915 թվականին մասնակցել է Վանի ինքնապաշտպանական կռիվներին։ Հետո տեղափոխվել է Երևան։ Ուսուցչությամբ է զբաղվել Երևանում, Լենինականում, Աշխաբադում, Աբխազիայում։ Երկար տարիներ աշխատել է Ամո Խարազյանի անվան թատրոնում, 1929-1948 թվականներին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, 1948-1953 թվականներին՝ վարել է այդ թատրոնի գրական բաժինը։ Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1917 թվականին։ Մահացել է Երևանում[1]։
- Մոկաց Միրզա (հայկական ժողովրդական վեպ), Երևան, Պետհրատ, 1939, 64 էջ։
- Ծիլ ու ծաղիկ, Երևան, Հայպետհրատ, 1955, 36 էջ։
- Հանելուկներ, առակներ, Երևան, Հայպետհրատ, 1956, 28 էջ։
- Առակներ և առածներ, Երևան, Հայպետհրատ, 1958, 28 էջ։
- Ակունքներ, Երևան, Հայպետհրատ, 1959, 95 էջ։
- Թանկագին գանձը, Երևան, Հայպետհրատ, 1962, 19 էջ։
- Շևչենկո Տարաս։ Հատընտիր։ Բանաստեղծություններ և պոեմներ.- Երևան։ Սովետական գրող, 1989.- 175 էջ․- Որոշ ստեղծագործություններ։
- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 431.