Աննա Արևշատյան (ռեժիսոր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Արևշատյան (այլ կիրառումներ)
Աննա Արևշատյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտացում | ռեժիսոր, լրագրող, կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր |
IMDb | ID ID 7658058 |
Աննա Արևշատյան (հունվարի 2, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, լրագրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա Արևշատյանը ծնվել է 1985 թվականին Երևանում։ Երևանի թիվ 132 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 2001 թվականին ընդունվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի լրագրողության ֆակուլտետ, որն ավարտելուց հետո աշխատել է տարբեր լրատվամիջոցներում։ 2011 թվականին ավարտել է Մոսկվայի ռեժիսորների և սցենարիստների բարձրագույն կուրսերը (ВКСР, Ալլա Սուրիկովայի և Վլադիմիր Ֆոկինի արվեստանոց)։
Նկարահանել է կարճամետրաժ էքսպերիմենտալ և վավերագրական ֆիլմեր։ Աննա Արևշատյանի «Էքվիլիբրիում» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը 2011 թվականին արժանացել է «ԿԻՆ» միջազգային կինոփառատոնի (ՀՀ), հատուկ մրցանակի[1]։
2016 թվականին Աննա Արևշատյանը նկարահանել է իր առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը «Բարի լույս», որը Ոսկե ծիրան միջազգային 13-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ» անվանակարգում արժանացել է «Ոսկե ծիրանի»[2][3][4][5], Տորոնտոյում կայացած «Pomegranate Film Festival»-ին արժանացել է «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» մրցանակի, Հայաստանի Կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակի՝ որպես «Լավագույն դեբյուտային ֆիլմ» և «Լավագույն երաժշտություն»։
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կյանքի մեկ օր (2009)
- Անձրևանոցը (2011)
- Հավասարակշռություն (2011)
- ՎԳԻԿ (2011)
- Մետագրամ (2012)
- Կյանքի մեկ օր (2009)
- Թռիչք (2013)
- Բարի լույս (2016)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««Բարի լույս». լրագրությունից հիասթափված ռեժիսորի ֆիլմը՝ լրագրողի մասին». Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Բարի լույս». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Բարի լույս». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Հայկական համայնապատկեր». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ ««Ոսկե ծիրան». Ծանր 90-ականների դրական հիշողությունները՝ «Բարի լույս» ֆիլմում». armenpress.am. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|