Անձրևասնկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անձրևասնկեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Բաժին Բազիդիոմիցետներ
Դաս Ագարիկոմիցետներ
Կարգ Ագարիկայիններ
Ընտանիք Շամպինյոնայիններ
Ցեղ Անձրևասնկեր
Լատիներեն անվանում
Lycoperdon

Wikispecies-logo.svg
[{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը
Վիքիցեղերում]

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում


NCBI 5427


Անձրևասնկեր (լատ.՝ Lycoperdon), ագարիկոմիցետների դասի շամպինյոնայինների ընտանիքի (նախկինում դասվել է անձրևասնկայինների ընտանիքին) ցեղ։ Հայտնի է 100, ՀՀ-ում՝ 16 տեսակ՝ անձրևասունկ տանձաձև (L. pyriforme), անձրևասունկ դարչնագույն (L. umbrinum) և այլն։ Առավել տարածված է անձրևասունկ մարգարտյան (L. perlatum)։ Աճում է բոլոր մարզերի սաղարթավոր և խառնանտառներում, մարգագետիններում, դաշտերում, տափաստաններում, հողի վրա՝ մեծ խմբերով (900-1700 մ բարձրություններում)։

Ձևաբանություն[խմբագրել]

Պտղամարմինը (բարձրությունը՝ 2-9 սմ) տանձաձև է կամ կլոր, երբեմն՝ կարճ ոտիկով։ Արտաքին թաղանթն սկզբում սպիտակ է կամ սպիտակավուն, հետագայում՝ դեղնադարչնագորշավուն, շատ կարճ ժամանակում պատռվում է ստորին թաղանթի վրա թողնելով ցանցաձև նախշեր։ Երիտասարդ սնկի պտղամիսը սպիտակ է, սպունգանման, նուրբ, հաճելի հոտով ու համով, ապա դառնում է դեղնաշագանակագույն, փխրուն ն. վերածվում փոշու (նման է քթախոտի)։ Լավորակ ուտելի սունկ է։ Սպիտակուցների պարունակությամբ գերազանցում է նույնիսկ շամպինյոնին։ Օգտագործում են թարմ, երիտասարդ պտղամարմինները (երբ պտղամիսը սպիտակ է)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png