Անկախության հուշարձան (Վիբորգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անկախության հուշարձան (Վիբորգ)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ և հուշարձան
ՔանդակագործGunnar Finne?
Ստեղծում1927
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՎիբորգ և Մոնրեպո
Նյութգրանիտ
 Lion in Monrepos Վիքիպահեստում

Ֆինլանդիայի անկախության հուշարձան (ֆիններեն՝ Itsenäisyyden leijona, ռուս.՝ Па́мятник Незави́симости Финля́ндии), առյուծի գրանիտե քանդակ բարձր պատվանդանի վրա, որը աջ թաթով հենված է Վիբորգի նահանգի զինանշանին։ Այն 1927-1940 թվականներին տեղակայված է եղել Վիբորգ քաղաքի Պետրովսկի պուրակում գտնվող Պետրոս առաջինի հուշարձանի տեղում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը տեղադրվել է 1927 թվականին՝ Ֆինլանդիայի անկախության տասնամյակի կապակցությամբ։ Ծնունդով Վիբորգից, գեներալ-մայոր Վիլհելմ Տեսլևը (Տեսլեֆֆ) առաջարկել է հուշարձանը կանգնեցնել ժայռի գագաթին՝ Ռուսաստանի կայսեր քանդված արձանի տեղում և գումար է նվիրաբերել քանդակի ստեղծման համար (մոտ հարյուր հազար Ֆիննական մարկ)։ Որպես Ֆինլանդիայի անկախության խորհրդանիշ` քանդակագործ Յոհան Գուննար Ֆիննեն ընտրել է առյուծին, որը աջ թաթով հենված էր Վիբորգ նահանգի զինանշանի վրա (ֆիննական Կարելիայի զինանշան` ներքևից բարձրացող երկու ձեռքեր, աջից զրահով, ուղիղ սուրը բռնած, ձախով՝ օղազրահով կեռ սուրը բռնած, թագը թևերից վեր)։

Հուշարձանի բեկորը Մոնրեպո զբոսայգում

Չորս մետրանոց գրանիտի պատվանդանի վրա փորագրված էր` SUOMEN ITSENÄISYYSJULISTUKSEN MUISTOKSI 6 • XII • 1917 («Ֆինլանդիայի անկախության հիշատակին 06.12.1917»): Խորհրդա-ֆիննական պատերազմից հետո (1939-1940) խորհրդային զինվորականները Պետրոս Մեծի հուշարձանը վերադարձրին իր պատմական տեղը, իսկ Անկախության հուշարձանը ցած նետեցին ժայռից[2]։

Ընկնելիս գրանիտե քանդակը կոտրվել է, թաթերը պոկվել են։ Սակայն 1941 թվականին ֆինն զինծառայողները, որոնք Հայրենական մեծ պատերազմի տարիներին Վիբորգի գրավումից հետո երկրորդ անգամ գցել են Պետրոս I-ի հուշարձանը, քանդակի բեկորները կրկին տեղադրել են այգում։ Վիբորգի գրավումից և խորհրդային զորքերի քաղաք վերադառնալուց հետո հուշարձանի ամենամեծ բեկորը թաղվել է Մոնրեպոյի զբոսայգում[3], որը 1989 թվականին հայտնաբերվել է այգու աշխատակիցների կողմից։ Ներկայումս այն գտնվում է Մոնրեպոյի վարչակազմի շենքի դիմաց։ Իսկ պատվանդանի բեկորները մակագրությամբ գտնվում են Վիբորգի ամրոցի թանգարանի ցուցանմուշների շարքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «SI8 - Siikaniemen kaupunginosa, Kortteli 8». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 14-ին.
  2. Särjetty Suomen Leijona makaa Monrepos'ssa
  3. Скульптура «Лев» в парке Монрепо

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8.
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.