Անիս ալ-Դոլեհ
Անիս ալ-Դոլեհ انیسالدوله | |
---|---|
Ծնվել է | 1842 թվական |
Ծննդավայր | Թեհրանի նահանգ |
Մահացել է | 1896 թվական |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Պարսկաստան |
Ազգություն | պարսիկ |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | royal consort |
Գործունեություն | հարեմի հարճ |
Ամուսին | Ղաջարական Իրանի շահ Նասր ալ-Դին |
Ծնողներ | հայր՝ Նուր Մոհամմադ Նամի |
Anis-al-dawla Վիքիպահեստում |
Անիս ալ-Դոլեհ, հայտնի է նաև Ֆաթիմա անվամբ (պարս.՝ انیسالدوله حضرت قدسیه, ծնված՝ 1842, Թեհրանի նահանգ, Ղաջարիների պետություն, մահացած՝ 1896, Թեհրան), Ղաջարիների պետության (Իրան) շահ Նասր ալ-Դինի հարեմի հարճը, որը հետագայում դարձել է պարսիկ առաջնորդի օրինական կինը[1]։
Նա Նասր ալ-Դինի բոլոր կանանցից ամենաազդեցիկն էր և գործնականում համարվում էր Իրանի թագուհու տիտղոսի կրողը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆաթիման՝ Անիս ալ-Դոլեհը, ծնվել է 1842 թվականին Թեհրանի նահանգի Լավասան փոքրիկ քաղաքում։ Հայրը՝ Նուր Մոհամմադ Նամին, մահացել էր, երբ Ֆաթիման դեռ երեխա էր, իսկ մայրը այդ դեպքից հետո ամուսնացել էր մեկ այլ տղամարդու հետ՝ թողնելով իր ընտանիքն ու երեխաներին։ Ապագա թագուհին ունեցել է բավականին ծանր մանկություն և պատանեկություն։ Նրան և եղբայրներին մեծացրել է հորեղբայրը։ Տարիք առնելուն պես, Ֆաթիմայի եղբայրները բարձր դիրք են ձեռք բերել համայնքային շրջանակներում։
Նասր ալ-Դինի և Անիս ալ-Դոլեհի ծանոթությունը տեղի է ունեցել շահի որսորդական ուղևորություններից մեկի ժամանակ։ Առաջին անգամ տեսնելով հովվապահի զարմուհուն, շահը արտասովոր զգացումներ է ունենում և որոշում վերջինիս իր հետ տանել թագավորանիստ-ոստան։ Թեհրանում՝ շահի արքունիքում, Ֆաթիման հաստատվում է Ժիրանի ընկերակցությունում՝ վերջինիս մոտ ուսանելով տեղի բարքերն ու կանոնները։
Ժիրանի (վերջինս նախորդիվ հանդիսանում էր շահի աջ ձեռքը) մահվանից հետո արքայական ընտանիքն ու կեցավայրը վստահվում է Անիս ալ-Դոլեհին, որը աստիճանաբար ձեռք է բերում բավարար հեղինակություն և ազդեցություն։
Անիս ալ-Դոլեհը ապշեցուցիչ հավատարմություն էր տածում առ շահը։ Ի սկզբանե Ֆաթիման դառնում է վերջինիս հարեմի հարճը։ Կարճ ժամանակահատվածում վերջինս կարողանում է շահել շահի սերն ու հարգանքը՝ դառնալով նրա օրինական կինը։ Այդ փաստի մասին իր տեղեկագրում գրել է նույնից հենց ինքը՝ Նասր ալ-Դինը։
Մասնավորապես, վերջինս իր հիշողություններում արտահայտվել է հետևյալ կերպ․
Չնայած իր ծագմանն ու ձիրքին՝ Անիս ալ-Դոլեհը կարողանում է մեծ համբավ ձեռք բերել արքունի շրջանակներում՝ դառնալով Ղաջարիների շահ Նասր ալ-Դինի կանանցից ամենաազդեցիկը։
Նորաձևության օրինակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անիս ալ-Դոլեհը նորաձևության նոր մշակույթ է մտցնում պարսկական հասարակության մեջ։ Նորաձևության մասին վերջինիս պատկերացումները բավականին հակասական էին, քանի որ նա միաժամանակ և՛ վերցնում էր եվրոպական առաջադեմ երկրների օրինակ՝ ընդօրինակելով նրանց զարդերն ու հագուստ, և՛ միաժամանակ խրախուսում էր ունենալ գեր մարմին և անխնամ դեմք։ Իրանի շարիաթական օրենքները արգելում էին լուսանկարել կանանց, սակայն Նասր ալ-Դին շահը, լինելով լուսանկարչության մեծ սիրահար, ինքն էր հեղինակում սեփական կանանց ժապավենային նկարները[2]։
Լուսանկարներում հանդիպած բոլոր կանայք գեր էին, հաստ հոնքերով և լավ տեսանելի բեղիկներով։ Որոշ գիտակներ ասում են, որ Գոլեսթանի հավաքածուում եղել են նաև Անիս ալ-Դոլեհի մերկ լուսանկարներ, որոնք սակայն հուսալիորեն թաքցված են։
Ֆաթիման համարվում էր ժամանակաշրջանի նորաձևության խորհրդանիշը Իրանում։ Կանայք և աղջիկները կրկնօրինակում էին նրա հագուստներն ու գործելաոճը՝ մեծապես գնահատելով արևելյան հագուստների արդիականացմանն ուղղված վերջինիս ջանքերը։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարսից թագուհին մահացել է 1896 թվականին՝ ամուսնու մահվան լուրը ստանալուց հետո։ Վկայությունները փաստում են, որ Նասր ալ-Դինի մահվանից հետո Ֆաթիմա մոտ են բերել թղթադրամի կապոցներ, որի դիմերեսին պատկերված է եղել վերջինիս ամուսինը։ Այդ լուրը լսելուց հետո հավատարիմ տիկինը ժամերի ընթացքում մահացել է։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Անիս ալ-Դոլեհ՝ «Իրանիկա» հանրագիտարան». www.iranicaonline.org. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Նասեր ադ-Դին շահի հարեմը (ֆոտոշարք) - Life Panorama». life.panorama.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.