Անդրեաս Փափովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեաս Փափովիչ
Ծնվել է1809
Մահացել էսեպտեմբերի 17, 1858(1858-09-17)
Մասնագիտությունբժիշկ

Անդրեաս Փափովիչ (Պապովիչ, 1809 - սեպտեմբերի 17, 1858(1858-09-17)), հայ բժիշկ, լուսավորիչ, ֆիզիոլոգ, փիլիսոփա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեաս Փափովիչը ծնվել է 1809 թվականին Սուչավա (Ռումինիա) քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ 1831 թվականին ավարտել է Պեշտի (Բուդապեշտի) բժշկական համալսարանը և աշխատել որպես բժիշկ։ 1840-1842 թվականների միջև ընկած ժամանակաշրջանում տեղափոխվել է Կ․ Պոլիս։ Նպաստել է առողջապահության վիճակի բարելավմանը, հռչակվել որպես ժողովրդական բժիշկ։ Փափովիչը գրել է «Արվեստ երկայնակեցության որ է Առողջ՝ երկայն ու երջանիկ ապրելու ուսումը» աշխատությունը (1850), որտեղ շոշափել է նաև փիլիսոփայական հարցեր։ Առաջադրել է մարդու կեցությանը, նրա ձևավորմանն ու առողջությանը վերաբերող բազմաթիվ հարցեր, որոնց առանցքը բնության հետ մարդու կապի, մարդ տեսակի գոյության ու հետագա կատարելագործման գաղափարն է։ Փափովիչը մարդաբանության և նատուրալիզմի ոգով է մեկնել մարդու բնույթը, ժամանակի ֆիզիոլոգիայի, հոգեբանության ու բժշկության նվաճումների հիման վրա բացատրել հոգեֆիզիոլոգիականի պրոբլեմը, մերժել հոգեֆիզիոլոգիական զուգահեռականությունը, հոգեկանը բացատրել գլխուղեղի և նյարդային համակարգի ֆիզիոլոգիական գործունեությամբ։ Փափովիչի փիլիսոփայական հայացքներին բնորոշ է դեիզմը, էվոլյուցիոնիզմը, մասամբ՝ մարդաբանական մատերիալիզմը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թորգոմյան Վ., Անդրէաս բժիշկ Փափովիչ, ՀԱ, 1894, համար 7։
  • Հարությունյան Է., Հայ փիլիսոփայական միտքը 19-րդ դարի առաջին կեսին, Երևան, 1965։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։