Անդրանիկ Կենջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրանիկ Կենջյան
Ծնվել էդեկտեմբերի 28, 1873(1873-12-28)
ԾննդավայրԱդափազար, Թուրքիա
Մահացել էսեպտեմբերի 6, 1957(1957-09-06) (83 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Մասնագիտությունհասարակական գործիչ, քաղաքական գործիչ, խմբագիր և գրող
ԱշխատավայրՏավրոս և Հնչակյան մամուլ
Զբաղեցրած պաշտոններֆինանսների նախարար
ԱնդամությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

Անդրանիկ Կենջյան (դեկտեմբերի 28, 1873(1873-12-28), Ադափազար, Թուրքիա - սեպտեմբերի 6, 1957(1957-09-06), Փարիզ), հայ հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, գրող։ ՍԴՀԿ անդամ[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1910-1911 թվականներին եղել է ազգային երեսփոխան Իզմիթի շրջանից։ Մեծ եղեռնի ժամանակ տարագրվել է Դեյր էզ Զոր, 1918 թվականին հաստատվել Դամասկոսում, ընտրվել Ազգային միության ատենապետ։ 1919 թվականին Ադանայում գործուն մասնակցություն է ունեցել Կիլիկիայի իրադարձություններին, խմբագրել «Տավրոս» օրաթերթը։ Կիլիկիան անկախ հանրապետություն հռչակվելուց (1920, օգոստոստի 4) հետո նշանակվել է ֆինանսների նախարար։ Կիլիկիայի հայաթափումից հետո հաստատվել է Բեյրութում, գործակցել է Սահակ Բ Խապայանի հետ, ընտրվել (1926) Լիբանանի ազգային գավառական ժողովի անդամ։ Այնուհետև տեղափոխվել է Փարիզ, որտեղ 1929-1931 թվականներին անդամակցել է «Հնչակյան մամուլ» շաբաթաթերթի խմբագրակազմին, ապա աշխատակցել տարբեր պարբերականների[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կորնեյ Վասիլև» (1910 թվական, Կ. Պոլիս)
  • «Լեո եւ հնչակեան կուսակցութիւնը» (1935 թվական, Փարիզ)
  • «Ազգային հարց եւ Տաճկահայաստան» (1936 թվական, Փարիզ)
  • «Սոցիալական դեմոկրատական հնչակեան կուսակցութիւնը եւ Կիլիկեան ինքնավարութեան ակտը» (1958 թվական, Բեյրութ)
  • «Հալածականի յուշեր» (1964 թվական, Բեյրութ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրանիկ Կենջյան» հոդվածին։